Մանչեսթեր Սիթի
From Wikipedia, the free encyclopedia
Մանչեսթեր Սիթի (անգլ.՝ Manchester City), անգլիական ֆուտբոլային ակումբ Մանչեսթեր քաղաքից։ Ակումբը հանդես է գալիս Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Կազմավորվել է 1880 թվականին որպես «Ուեստ Գորդոն Սենտ Մարկս», այնուհետև 1887 թվականին վերանվանվել է «Արդվիք Ըսոշիեյշն Ֆուտբոլային ակումբ» և միայն 1894 թվականին՝ «Մանչեսթեր Սիթի»։ 2003 թվականից ի վեր ակումբը խաղում է Սիթի օֆ Մանչեսթեր մարզադաշտում, իսկ մինչ այդ՝ 1923 թվականից խաղացել է Մեյն Ռոուդ մարզադաշտում։ Ակումբի ամենահաջողակ շրջանը եղել է 1960-ականների վերջին և 1970-ականների սկզբին, երբ այն նվաճեց ՈՒԵՖԱ Գավաթակիրների գավաթը, Անգլիայի գավաթը, Անգլիայի Լիգայի Գավաթը։ Թիմն այդ ժամանակ կառավարում էին Ջո Մերսերը և Մալքոլմ Էլիսոնը։ Պարտվելով 1981 թվականի Անգլիայի գավաթի եզրափակիչում՝ ակումբը գտնվեց անկման եզրին, իսկ 1998 թվականից 3 տարի շարունակ խաղում էր Անգլիայի երրորդ դիվիզիոնում։ 2011 թվականից «Մանչեսթեր Սիթին» հաղթեց 5 մեծ տիտղոս՝ ներառյալ Պրեմիեր Լիգան 2011-2012 և 2013-2014 մրցաշրջաններում։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մանչեսթեր Սիթի | ||||
Ամբողջական անուն | Manchester City Football Club | |||
---|---|---|---|---|
Հիմնադրում | 1880, որպես Ուեստ Գորդոն Սենտ Մարկս ապրիլի 16, 1894, որպես Մանչեսթեր Սիթի | |||
Երկիր | Միացյալ Թագավորություն | |||
Մարզադաշտ | Սիթի օֆ Մանչեսթեր | |||
Տարողունակություն | 53,400 | |||
Նախագահ | Խալդուն Ալ Մուբարակ | |||
Մարզիչ | Խոսեպ Գվարդիոլա | |||
Կայք | ||||
Լիգա | Պրեմիեր Լիգա | |||
2020-21 | 1-րդ | |||
|
2008 թվականին ակումբը գնվել է Abu Dhabi United Group ընկերության կողմից, որի արդյունքում ակումբը դառնում է համաշխարհային ֆուտբոլի ամենահարուստ ակումբերից մեկը։ «Մանչեսթեր Սիթիի» ներկայիս գլխավոր մարզիչը Խոսեպ Գվարդիոլան է։