Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստների ցանկ (100 և ավելի խաղեր)
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
«Մանչեսթեր Յունայթեդը» անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է Մանչեսթեր քաղաքից։ Ակումբի մարզադաշտը «Օլդ Տրաֆֆորդն» է։ Ակումբը կազմավորվել է Նյուտոն Հիթում, 1878 թվականին, որպես «Նյուտոն Հիթ Ֆուտբոլային Ակումբ» և իր առաջին մրցութային հանդիպումը անց է կացրել 1886 թվականին, Անգլիայի գավաթի խաղարկության (1886-87) ժամանակ։ Ակումբը վերանվանվեց «Մանչեսթեր Յունայթեդ» 1902 թվականին և տեղափոխվեց «Օլդ Տրաֆֆորդ»` 1910-ին։ 1886 թվականից ի վեր ակումբում խաղացել են ավելի քան 800 ֆուտբոլիստներ, որոնցից 200-ը անց են կացրել նվազագույնը 100 խաղ (այդ թվում դուրս են եկել փոխարինման), այդ ֆուտբոլիստները թվարկված են այստեղ։
«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ամենաշատ հանդիպումները անց է կացրել Ռայան Գիգգսը, ով 1991-ից սկսած ավելի քան 850 անգամ է դուրս եկել խաղադաշտ։ 2008 Չեմպիոնների Լիգայի եզրաչակչում նա գերազանցեց նախկին ռեկորդը, որը պատկանում էր Բոբբի Չարլտոնին։ Սակայն Չարլտոնին է պատկանում մեկնարկային կազմում անցկացրած հանդիպումների ռեկորդը։ Չարլտոնը իր անցակցրած 758 խաղերից 756-ում խաղադաշտ է դուրս եկել հիմնական կազմում։ Բոբբի Չարլտոնը համարվում է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն (249 գոլ 17 տարվա ընթացքում)։ «Յունայթեդի» ևս չորս ֆուտբոլիսներ խաղադաշտ են դուրս եկել ավելի քան 500 անգամ։ Նրանցից երեքը 1968 թվականին Եվրոպայի չեմպիոնների գավաթը հաղթած թիմից են, իսկ երկուսը՝ ներկայիս կազմից։ Չարլտոնից բացի ևս երկու ֆուտբոլիստների է հաջողվել դառնալ ավելի քան 200 գոլի հեղինակ ակումբի կազմում։