Մանուել Նորյեգա
պանամացի քաղաքական և ռազմական գործիչ / From Wikipedia, the free encyclopedia
Մանուել Անտոնիո Նորյեգա Մորենո[9] (Իսպաներեն արտասանություն՝ [maˈnwel noˈɾjeɣa]փետրվարի 11, 1934(1934-02-11)[1][2], Պանամա, Պանամա[3] և Պանամա[4] - մայիսի 29, 2017(2017-05-29)[5][1][2], Պանամա, Պանամա և Պանամա[4])[10], պանամացի քաղաքական և ռազմական գործիչ։ Նա եղել է Պանամայի ռազմական դիկտատորը 1983-ից 1989 թվականներին և իշխանությունից հանվել է Միացյալ Նահանգների կողմից Պանամա ներխուժումից հետո[11]։
Մանուել Նորյեգա իսպ.՝ Manuel Noriega | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 11, 1934(1934-02-11)[1][2] |
Ծննդավայր | Պանամա, Պանամա[3] կամ Պանամա[4] |
Մահացել է | մայիսի 29, 2017(2017-05-29)[5][1][2] (83 տարեկան) |
Մահվան վայր | Պանամա, Պանամա կամ Պանամա[4] |
Քաղաքացիություն | Պանամա[6][7][8] |
Կրոն | կաթոլիկություն և բողոքականություն |
Կրթություն | Western Hemisphere Institute for Security Cooperation? և Chorrillos Military School? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, ռազմական գործիչ, թմրաբարոն և ռազմական ինժեներ |
Կուսակցություն | Democratic Revolutionary Party? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | de.wikipedia.org/w/index.php?title=Manuel_Noriega&oldid=165959996 |
Manuel Noriega Վիքիպահեստում |
1950-ականներից մինչև Պանամա ներխուժումից քիչ առաջ Նորյեգան սերտորեն համագործակցել է Կենտրոնական հետախուզական վարչության հետ։ Նորյեգան եղել է ԱՄՆ ԿՀՎ-ի ամենաթանկարժեք տեղեկատվական աղբյուրներից մեկը, բացի այդ նրա միջնորդությամբ ԱՄՆ-ն զենք և զինամթերք է մատակարարել ամերիկամետ ուժերին Կենտրոնական և Հարավային Ամերիկայում։ Նորյեգան եղել է գլխավոր կոկաին տեղափոխողներից մեկը, չնայած Միացյալ Նահանգները գիտեին նրա կոկաինի բիզնեսների մասին, սակայն աչք էին փակում` առավելություն տալով նրա դերին ռազմական համագործակցության հարցում[12][13][14][15]։
1988 թվականին Միացյալ Նահանգները մեղադրեցին Նորյեգային դեպի Մայամի մեծ քանակությամբ կոկաինի տեղափոխման մեջ։ 1989 թվականին ԱՄՆ-ն ներխուժեց Պանամա և Նորյեգան հեռացվեց իշանությունից և ձերբակալվեց ու ուղարկվեց Միացյալ Նահանգներ։ 1992 թվականի ապրիլին ութ հոդվածների խախտման մեղադրանքով, այդ թվում նարկոտիկի առևտուր, ավազակային հարձակումներ և փողերի լվացում, նրան դատապարտեց 40 տարվա ազատազրկման (այն հետագայում կրճատվեց 30 տարվա)։
Նորյեգան ԱՄՆ բանտից ազատվեց 2007 թվականի սեպտեմբերին[16], և միանգամից արտահանձման պահանջ ստացավ Ֆրանսիայից և Պանամայից, նրան մեղադրում էին սպանության և փողերի լվացման մեջ։ Ֆրանսիայի բավարարվեց արտահանձնման պահանջը և նա ժամանեց Փարիզ 2010 թվականի ապրիլի 27-ին[17] և նրան Ֆրանսիայի դատարանը ճանաչեց մեղավոր և դատապարտեց յոթ տարվա ազատազրկման[18]։ Պայմանականորեն Նորյեգային ազատ արձակեցին 2011 թվականի սեպտեմբերի 23-ին և արտահանձնեցին Պանամային, որտեղ նրան սպասում էր 20 տարվա ազատազրկում։ Նորյեգան մահացավ Պանամա Սիթիի Սանտո Տոմաս հիվանդանոցում 2017 թվականի մայիսի 29-ին[19], գլխուղեղի վիրահատությունից երկու ամիս անց[20]։