Մայքլ Արրինգտոն
From Wikipedia, the free encyclopedia
Մայքլ Արրինգտոն (անգլ.՝ Michael Arrington, մարտի 13, 1970(1970-03-13), Օրանժ (Կալիֆոռնիա), Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), Սիլիկոնային հովտի տեխնոլոգիական ստարտափերին և ԱՄՆ-ի ու այլ երկրների տեխնոլոգիական նորություններին նվիրված TechCrunch բլոգի հիմնադիր և համահեղինակ։ Wired և «Ֆորբս» ամսագրերն Արրինգտոնին անվանեցին համացանցի ամենաազդեցիկ անձանցից մեկը[1][2]։
Արագ փաստեր Մայքլ Արրինգտոն, Ծնվել է ...
Մայքլ Արրինգտոն | |
---|---|
Ծնվել է | մարտի 13, 1970(1970-03-13) (54 տարեկան) |
Ծննդավայր | Օրանժ (Կալիֆոռնիա), Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Սթենֆորդի համալսարանի իրավաբանական դպրոց, Կլարեմոնտի ՄաքԿենի քոլեջ, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Ocean View High School? |
Մասնագիտություն | բլոգեր |
Michael Arrington Վիքիպահեստում |
Փակել
2008 թվականին Արրինգտոնը Time ամսագրի կողմից ճանաչվեց ամենաազդեցիկ մարդկանցից մեկը ողջ աշխարհում[3]։ Wired ամսագիրը նրան ներառեց նաև «համացանցային շատախոսներ»-ի ցանկում՝ նշելով նրա համակվածությունը Web 2.0-ով[4]։