Մայամի Մարլինս
From Wikipedia, the free encyclopedia
Մայամի Մարլինս (անգլ.՝ Miami Marlins), բեյսբոլի ամերիկյան ակումբ (Մայամի, Ֆլորիդա), hանդես է գալիս Բեյսբոլի Բարձրագույն Լիգայի (MLB) Ազգային Լիգայի Արևելյան դիվիզիոնում։ Մայամի Մարլինսը իր տնային խաղերն անցկացնում է «LoanDepot Park» մարզադաշտում։
Մայամի Մարլինս անգլ.՝ Miami Marlins | |
---|---|
Հիմնադրում | 1993 |
Տան դաշտ | loanDepot Park? |
Լիգա | Բեյսբոլի բարձրագույն լիգա |
Գլխ. մարզիչ | Mike Redmond? |
Անվանված է | billfish? |
Կայք | mlb.com/marlins(անգլ.) |
1993 թվականի մրցաշրջանից առաջ Բեյսբոլի Բարձրագույն Լիգայի Ազգային Լիգան համալրվեց 2 նոր թիմերով, որոնցից մեկը Կոլորադո Ռոքիսն էր, իսկ մյուսը՝ Մայամի Մարլինսը, որը մինչև 2012 թվականի մրցաշրջանը հանդես է եկել Ֆլորիդա Մարլինս անվանումով։ Մարլինսը իր խաղերը սկսել է անցկացնել «Hard Rock Stadium» մարզադաշտում, որտեղ իր խաղերն էր անցկացնում նաև Ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) «Մայամի Դոլֆինս» թիմը։ 2012 թվականին թիմը տեղափոխվել է «Marlins Park» մարզադաշտ, որը նախագծվել էր որպես բեյսբոլի մարզադաշտ[1][2]։ Մարզադաշտի սեփականատիրոջ հետ ունեցած համաձայնությամբ թիմը փոխեց նաև իր անվանումը և 2012 թվականի մրցաշրջանից առաջ դարձավ «Մայամի Մարլինս»[3]։
Մարլինսը 3 անգամ կարողացել է որակավորվել հետմրցաշրջանային խաղերին. կարողացել է հաղթել 2 դեպքում՝ 1997 և 2003 թվականների Համաշխարհային Սերիայում (World Series): Բոլոր 3 դեպքերում Մարլինսը հնարավորություն է ստացել խաղալու ուայլդ քարդի շնորհիվ. Մարլինսը և Ռոքիսը չեն կարողացել հաղթել իրենց դիվիզիոններում։ Մարլինսը առաջին թիմն է, որ կարողացել է հաղթել Համաշխարհային Սերիայում ուայլդ խաղերի փուլում ունեցած հաղթանակից հետո։