Մակոն
From Wikipedia, the free encyclopedia
Մակոն (ֆր.՝ Mâcon) , քաղաք և համայնք Ֆրանսիայի արևելյան մասում՝ Բուրգունդիա-Ֆրանշ Կոնտե երկրամասում, որի կազմի մեջ մտնող Սոն է Լուար դեպարտամենտի վարչական կենտրոնն է։ Ընկած է Փարիզից մոտավորապես 340, Դիժոնից՝ 115, Լիոնից՝ 65 կիլոմետր հեռավորության վրա[4]։ Տրանսպորտային, մասնավորապես՝ երկաթուղային կարևոր հանգույց է։ Զբաղեցնում է 27,04 քառակուսի կիլոմետր տարածք, որի մեծ մասն ընկած է Սոն գետի աջ ափին։ Բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով եղել է 33.730[5], 2016 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ 33 427[6] (այդ ցուցանիշով երկրորդ տեղն է զբաղեցնում դեպարտամենտում՝ զիջելով Շալոն սյուր Սոն քաղաքին)։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Մակոն | |||||
ֆր.՝ Mâcon[1] | |||||
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Մակերես | 27,04 կմ² | ||||
ԲԾՄ | 175 մետր | ||||
Բնակչություն | ▲34 448 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 71000[3] | ||||
Պաշտոնական կայք | macon.fr(ֆր.) | ||||
| |||||
Փակել