Մաժինոյի գիծ
From Wikipedia, the free encyclopedia
«Մաժինոյի գիծ», ֆրանսիական ամրությունների համակարգ Գերմանիայի հետ սահմանի վրա՝ Բելֆորից մինչև Լոնգյույոն՝ 380 կմ երկարությամբ։ Կառուցվել է ռազմական մինիստր Մաժինոյի առաջարկով, 1929-1934 թվականներին, կատարելագործվել է մինչև 1939 թվականը։ Նախատեսված էր Հյուսիս-արևելյան Ֆրանսիան գերմանական հարձակումից պաշտպանելու համար։ 1936-1940 թվականներին «Մաժինոյի գիծ»-ը մինչև Հյուսիսային ծով հասցնելու նպատակով սկսել է կառուցվել «Դալադյեի գիծը» (620 կմ երկարությամբ), որը չի ավարտվել։ 1939-1945 թվականի երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանաֆաշիստական զորքերը դուրս եկան (1940) «Մաժինոյի գիծ»-ի թիկունքը և Ֆրանսիայի կապիտուլյացիայից հետո հարկադրեցին «Մաժինոյի գիծ»-ի կայազորին հանձնվել։ Պատերազմից հետո կանգուն մնացած ամրությունները, ինչպես նաև վերականգնվածները, օգտագործվում են որպես ռազմական պահեստներ։
Տեսակ | ամրաշինական գիծ |
---|---|
Երկիր | Ֆրանսիա |
Շինանյութ | երկաթբետոն |
Անվանված է | Անդրե Մաժինո |
Սպասարկող | Ֆրանսիայի զինված ուժեր |
Հիմնադրված է | 1928 |
Պատվիրող | Paul Painlevé? |