ՄԱԿ-ի արվեստի հավաքածու
From Wikipedia, the free encyclopedia
ՄԱԿ-ի արվեստի հավաքածու, արվեստի գործերի ու պատմական իրերի հավաքական խումբ, որոնք նվիրաբերվել են Միավորված ազգերի կազմակերպությանը անդամ պետությունների, միավորումների կամ անհատների կողմից։ Քանդակների, գեղանկարների, գոբելենների ու խճանկարների տեսքով արվեստի այս գանձերը ներկայացնում են ազգային մշակույթները և ցուցադրված են Նյու Յորքի ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի տարածքում և ենթակա այլ հանգրվաններում՝ ՄԱԿ-ն ու իր միջազգային տարածքները դարձնելով «մի սքանչելի փոքրիկ թանգարան»[1][2]։
ՄԱԿ-ին պաշտոնական նվերներ մատուցելիս անդամ պետությունները հետևում են արարողակարգի։ Արարողակարգի ու կապի ծառայության կողմից իրականացվում և համակարգվում են ընթացակարգեր, ելույթներ և արարողություններ, ինչպիսին է այդ նվերների հանդիսավոր բացումը։ Յուրաքանչյուր անդամ պետություն կարող է մատուցել միայն մեկ նվեր, իսկ մյուս անդամ պետությունները պատասխանատու են առաջարկված արտեֆակտների տեղադրման համար[2][3][4]։
Անդամ պետությունների կողմից ՄԱԿ-ին մատուցված նվերներն ընդհանրացնում են ՄԱԿ-ի՝ որպես միջազգային կազմակերպության գաղափարները, նշանակությունն ու արժեքները[5]։