Ճիչ (նկար)
Էդվարդ Մունկի նկար / From Wikipedia, the free encyclopedia
«Ճիչ» (նորվ.՝ Skrik), նկարների շարք, որը ստեղծել է նորվեգացի նկարիչ-էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունկը 1893-1910 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։ Նկարներում պատկերված է հուսահատության եզրին գտնվող մարդու կերպարանք, ով անզորությունից ճչում է։ Մարդը պատկերված է արնագույն-կարմիր երկնքի ու ծայրաստիճան ընդհանրացված բնապատկերի ֆոնի վրա։ 1895 թվականին Մունկն ստեղծել է այս սյուժեով վիմագրություն։
Ճիչ | |
---|---|
տեսակ | կտավների խումբ և արվեստի գործ |
նկարիչ | Էդվարդ Մունկ |
տարի | 1893 |
բարձրություն | 91 սանտիմետր |
լայնություն | 73,5 սանտիմետր |
ուղղություն | էքսպրեսիոնիզմ |
գտնվում է | Կալիֆոռնիա և Նորվեգիայի ազգային պատկերասրահ |
հավաքածու | Արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարան |
հատվածն է | Ճիչ, Ճիչ, Ճիչ և The Scream? |
հեղինակի կրկնօրինակներ | 4 |
Ծանոթագրություններ | |
The Scream by Edvard Munch Վիքիպահեստում |
«Ճիչը» համարվում է էքսպրեսիոնիզմի խորհրդանիշը և դարձել է 20-րդ դարի արվեստի յուրօրինակ «նախերգանքը»։ Այն հանդիսացավ մոդեռնիզմի համար անկյունաքարային երևույթ, քանի որ վերաբերում է մենակությանը, հուսահատությանն ու օտարացմանը, որոնք այդ ուղղության գլխավոր բնորոշ գծերից են[1][2]։ Կարծես թե նկարիչը նայել ու տեսել է գալիք հարյուրամյակին սպառնացող վտանգները՝ համաշխարհային պատերազմներ, հեղափոխություններ, բնապահպանական ճգնաժամեր և պատկերել է դրանց լուծումը չգտնող մարդուն, որ ճչում է հուսահատությունից[1]։