Ճառագայթային ֆոն
From Wikipedia, the free encyclopedia
Ճառագայթային (ռադիացիոն) ֆոն, շրջակա միջավայրի որոշակի տեղանքում իոնացնող ճառագայթման մակարդակի չափ, որը կապ չունի ճառագայթման աղբյուրների կանխամտածված ներդրման հետ։
Ճառագայթային ֆոնը ծագում է բազմաթիվ աղբյուրներից՝ ինչպես բնական, այնպես էլ արհեստական Դրանց թվին են պատկանումում ինչպես տիեզերական ճառագայթումը, այնպես էլ բնական ռադիոակտիվ նյութերից (ինչպիսիք են ռադոնն ու ռադիումը) առաջացող շրջակա միջավայրի ռադիոակտիվությունը, ինչպես նաև արհեստական բժշկական ռենտգենյան ճառագայթումը, միջուկային զենքերի փորձարկումներից և ռադիացիոն վթարներից առաջացող գլոբալ ճառագայթային աղտոտումը։