Ճապոնիայի անվտանգության խորհուրդ
From Wikipedia, the free encyclopedia
Ճապոնիայի անվտանգության խորհուրդ (ճապ.՝ 安全保障会議 Անձեն-հոսյո:-կայգի), Ճապոնիայի գործադիր իշխանության կենտրոնական մարմին, որը մտնում է Նախարարների կաբինետի կազմում։ Հիմնադրվել է 1986 թվականին՝ պաշտպանության խորհրդի հիման վրա (ճապ.՝ 国防 会議):
Արագ փաստեր Ճապոնիայի անվտանգության խորհուրդ ճապ.՝ 安全保障会議, Տեսակ ...
Ճապոնիայի անվտանգության խորհուրդ ճապ.՝ 安全保障会議 | |
---|---|
Խորհրդի պատկերանիշ | |
Վարչապետի նստավայր, Ճապոնիայի անվտանգության խորհրդի խորհրդակցությունների անցկացնելու վայր | |
Տեսակ | Ministries of Japan? և National Security Council? |
Երկիր | Ճապոնիա |
Հապավում | ՃԱԽ |
Ստեղծման թվական | 1986 թվական |
Նախորդող մարմին | Պաշտպանության խորհուրդ |
Ենթարկում | Ճապոնիայի Նախարարների խորհուրդ |
Վերադաս մարմին | Ճապոնիայի Նախարարների խորհուրդ |
Շտաբակայան | 2-3-1 Նագատա չյո, Չիյոդա կու, Տոկիո, Ճապոնիա |
Պետ | Ճապոնիայի վարչապետ |
Կարևորագույն փաստաթուղթ | Act for Establishment of the Security Council of Japan? |
Կայք | www.kantei.go.jp |
Փակել
Անվտանգության խորհուրդը գլխավորում է նրա նախագահը՝ Ճապոնիայի վարչապետը։ Բաղկացած է արտաքին գործերի[1], ֆինանսների, ներքին գործերի և հաղորդակցության, տրանսպորտի, տնտեսության և արդյունաբերության, պաշտպանության նախարարներից, գլխավոր քարտուղարից և Պետական անվտանգության կոմիտեի նախագահից։
Զբաղվում է Ճապոնիայի պետական անվտանգության կուրսի սահմանմամբ պաշտպանությամբ, մշակում է արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների պլան։