Ճանապարհ դեպի ստրկություն
From Wikipedia, the free encyclopedia
Ճանապարհ դեպի ստրկություն (անգլ.՝ The Road to Serfdom, 1944), տնտեսագիտության նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիդրիխ Հայեկի գիրքը։ Աշխատանքը թարգմանվել է ավելի քան 20 լեզուներով և համարվում է դասական ազատականության հիմնարար գործերից մեկը։ Գիրքը նկատելի ազդեցություն է ունեցել աշխարհի քաղաքականության և տնտեսության վրա՝ ծառայելով որպես տնտեսության պետական կարգավորման մերժման գաղափարական հիմք և վերադարձ դեպի մրցակցային շուկայի դասական մեթոդների՝ ԱՄՆ-ում Ռեյգանի և Մեծ Բրիտանիայում Թետչերի օրոք[2][3]։
Ճանապարհ դեպի ստրկություն անգլ.՝ The Road to Serfdom | |
---|---|
Հեղինակ | Ֆրիդրիխ Հայեկ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | նոնֆիքշն |
Թեմա | քաղաքականություն, Տնտեսական դիվանագիտություն[1] և ամբողջատիրություն[1] |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | Routledge և Չիկագոյի համալսարանի հրատարակչություն |
Հրատարակման տարեթիվ | 1944 |
ԳՄՍՀ | 0-226-32061-8 |
OCLC | 30733740 և 247859798 |
Ստեղծագործության հիմնական գաղափարն այն է, որ տնտեսության պլանային կարգավորման ուժեղացումն անխուսասափելիորեն կվերածվի սոցիալիստական գաղափարների աճի՝ ամբողջատիրություն տանող առաջին քայլի։ Հայեկը կարծում էր, որ ֆաշիզմի և նացիզմի ծաղկումը ոչ թե սոցիալիստական միտումների արձագանքն էր, այլ դրանց անխուսափելի զարգմացումը։ Հասարակության կողմից կոլեկտիվիզմի և կենտրոնացված պլանավորման օգտին տնտեսական ազատության մերժումը Հայեկն անվանել է «ճանապարհ դեպի ստրկություն», ինչը հանգեցնում է մարդու կողմից ոչ միայն տնտեսական, այլև հիմնական ազատության կորստին[4]։