Ճաճանչոսկրի դիստալ հատվածի կոտրվածք
From Wikipedia, the free encyclopedia
Ճաճանչոսկրի դիստալ հատվածի կոտրվածք (ՀՄԴ10 կոդը՝ S52.5), ճաճանչոսկրի՝ դաստակին մոտ գտնվող հատվածի կոտրվածք[1]։ Կարող են դիտվել հետևյալ ախտանիշները՝ ցավ, կապտուկներ, արագ զարգացող այտուց[1]։ Հնարավոր է դաստակի դեֆորմացիա՝ տձևություն (տիպիկ՝ սվինաձև դեֆորմացիա)[1]։ Այս կոտրվածքի հետ մեկտեղ, երբեմն կոտրված է լինում նաև ծղիկոսկրը[1]։
Ճաճանչոսկրի դիստալ հատվածի կոտրվածք | |
---|---|
ՀՄԴ-9 | 813 |
ՀՄԴ-10 | S52.5 |
Fractures of the distal human radius Վիքիպահեստում |
Երիտասարդների մոտ այս կոտրվածքները, որպես օրենք, տեղի են ունենում ֆիզիկական ծանրաբեռնման դեպքում (հատկապես՝ սպորտով զբաղվելիս) կամ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով[2]։ Ավելի տարեց անձանց մոտ ամենից հաճախ հանդիպող պատճառը տարածած ձեռքի վրա ընկնելն է[2]։ Սպեցիֆիկ տեսակներից են՝ Կոլլիսի, Սմիթի, Բարտոնի, Հաթչինսոնի կոտրվածքները[2]։ Ախտորոշումը հիմնականում կատարվում է ախտանիշների հիման վրա և հաստատվում է ռենտգեն հետազոտությամբ[1]։
Բուժումն իրականացվում է վերջույթը վեց շաբաթով անշարժացնելու կամ վիրահատական միջամտության միջոցով[1]։ Վիրահատություն հիմնականում ցուցված է լինում այն դեպքերում, երբ հոդի մակերեսը լինում է կոտրված և/կամ դեֆորմացված, երբ ճաճանչոսկրը լինում է չափազանց կարճ, կամ երբ դիտվում է ճաճանչոսկրի հոդային մակերեսի ծռվածություն դեպի հետ ավելի քան 10%-ով[3]։ Գիպսակապով անշարժացմամբ բուժման դեպքում խորհուրդ է տրվում 3 շաբաթվա ընթացքում պարբերաբար կատարել ռենտգեն հետազոտում՝ ճիշտ դիրքի պահպանումը հաստատելու համար[1]։
Ճաճանչոսկրի դիստալ հատվածի կոտրվածքները հաճախ են հանդիպում[1]։ Դրանք կազմում են բոլոր ոսկրերի կոտրվածքների 25-50%-ը[2]։ Առավել հաճախ դրանք տեղի են ունենում երիտասարդ տղամարդկանց և տարեց կանանց շրջանում[1][2]։ Բուժման համար կարող է պահանջվել մեկ կամ երկու տարի[1]։