Ղազախստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում Ղազախստանի օբյեկտները թվով 5-ն են (2017 թ), որը կազմում է ընդհանուր թվի 0,5 %-ը (1073՝ 2017 թվականի դրությամբ)։ 3 օբյեկտներ ընդգրկված են մշակութային չափանիշներով, այդ թվում՝ 1-ը համարվում է մարդկային ստեղծագործ հանճարի գլուխգործոց, մնացած 2-ը՝ բնական չափանիշներով։ Բացի դրանից 2017 թվականի դրությամբ ևս 13 օբյեկտներ ընդգրկված են թեկնածու ցանկում[1]։
Ղազախստանը վավերացրել է Համաշխարհային ժառանգության պաշտպանության կոնվենցիան 1994 թվականի ապրիլի 29-ին[2]։ Ղազախստանի առաջին օբյեկտներն ընդգրկվել են ցանկում 2003 թվականին, Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 27-րդ նիստում։