Ձմեռային սպորտաձևեր
From Wikipedia, the free encyclopedia
Ձմեռային սպորտաձևեր, սպորտի այն տեսակներն են, որոնք խաղում են հիմնականում ձյան կամ սառույցի վրա[1]։ Այս սպորտաձևերը հիմնականում դահուկային սպորտի, չմշկասահքի, սահնակով սպորտաձևերի տարատեսակներ են։ Ավանդաբար այս սպորտաձևերով զբաղվում են ցուրտ վայրերում՝ ձմռանը, բայց արհեստական ձյունն ու արհեստական սառույցը ապահովում են ավելի բարձր կայունություն։ Արհեստական սառույցը կարող է օգտագործվել սառցադաշտեր ապահովելով չմշկասահքի, տափօղակով հոկեյի և գնդակով հոկեյի (բենդի) համար մեղմ կլիմայի ժամանակ։
Հայտնի անհատական մարզաձեւերից են՝ դահուկավազքը, լեռնադահուկային սպորտը, սնոուբորդը, դահուկացատկը, չմշկավազքը, գեղասահքը, սահնակավազքը (սահնակային սպորտ մեջքով սահնակին պառկած), սկելեթոնը (սահնակային սպորտ՝ փորով սահնակին պառկած), բոբսլեյը, ձյունագնացությունը։ Տարածված թիմային սպորտաձևերից են՝ տափօղակով հոկեյը, կյոռլինգը և գնդակով հոկեյը (բենդին)։ Ըստ մասնակիցների թվի տափօղակով հոկեյը աշխարհի ամենատարածված ձմեռային սպորտաձևն է, նրան հետևում է գնդակով հոկեյը (բենդին)[2]։ Ձմեռային սպորտաձևերը սովորաբար ունենում են իրենց բազմաբնույթ սպորտային մրցաշարերը օրինակ օլիմպիական խաղերը։