Հուրբան զրահագնացք
From Wikipedia, the free encyclopedia
«Հուրբան» զրահագնացք (սլովակերեն՝ Pancierový vlak Hurban), զրահապատ գնացք, որն օգտագործվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ սլովակյան ժողովրդական ապստամբության ժամանակ[1]։ Կառուցվել է 1944 թվականի սեպտեմբերի 25-ին, Սլովակիայի Զվոլեն քաղաքի երկաթուղային գործարանում և եղել է սլովակյան ապստամբության ժամանակ օգտագործված վերջին զրահագնացքը։ Դրա կրկնօրինակը՝ որպես հուշարձան, ցուցադրված է Զվոլենի ամրոցի հարևանությամբ գտնվող զբոսայգում, իսկ գնդացիրակիր իսկական լաֆետը (կցահարթակը)՝ Բանսկա Բիստրիցայում՝ սլովակյան ժողովրդական ապստամբության թանգարանում[2][3]։
Արագ փաստեր Հուրբան զրահագնացք, Ընդհանուր տեղեկություն ...
Հուրբան զրահագնացք | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | զենքի մոդել |
Ճակատամարտեր | Սլովակյան ապստամբություն |
Փակել