Հունաստանի վարչապետների ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Հունաստանի վարչապետ (հուն․՝ Πρωθυπουργός της Ελλάδος), Հունաստանի Հանրապետության կառավարության ղեկավարը։
Հունաստանի վարչապետ Πρωθυπουργός της Ελλάδος | |
---|---|
Հունաստանի վարչապետի խորհրդանիշ | |
Հունաստանի ներկայիս վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Պաշտոնը զբաղեցնում է՝ Կիրիակոս Միցոտակիս 2019 թվականի հուլիսի 8-ից | |
Պաշտոնական նստավայր | Աթենք, Հունաստան |
Պաշտոնը հայտ է եկել | 1822 թվականի հունվարի 13 |
Առաջինը պաշտոնում | Ալեքսանդրոս Մավրոկորդատոս |
Կայք | Պաշտոնական կայք Հղում |
Վարչապետին նշանակում է Հանրապետության նախագահը։ Վարչապետի առաջարկությամբ Նախագահը նշանակում և պաշտոնից ազատում է կառավարության անդամներին և նրանց տեղակալներին[1]։ Վարչապետը նշանակվում է խորհրդարանում ամենաշատ տեղեր ունեցող կուսակցության առաջնորդ։ Եթե կուսակցություններից ոչ մեկը մեծամասնություն չի կազմում, խորհրդարանում համեմատաբար շատ տեղեր ստացած կուսակցության ղեկավարը նախագահից հնարավորություն է ստանում կառավարություն ձևավորել, որը կունենա խորհրդարանի վստահությունը[2]։
Ցանկացած փորձնական մանդատ ուժի մեջ է երեք օր, որից հետո, եթե չի հաջողվում արդյունքի հասնել, նախագահը խորհրդակցում է կուսակցությունների ղեկավարների հետ, և եթե նորից չի հաջողվում արդյունքի հասնել, մինչ հաջորդ ընտրությունները կառավարություն է ձևավորում խորհրդարանական բոլոր կուսակցությունների անդամներից։ Եթե այս փորձն էլ է ձախողվում, այդ դեպքում ձևավորվում է «Լայն համաձայնության կառավարություն» (ժամանակավոր կառավարություն) կամ խորհրդարանը ցրվում է[3]։
Նախագահը իրավասու է նաև պարտականությունների կատարումից ազատել կառավարությանը, եթե նրա անդամները հրաժարական են ներկայացրել կամ խորհրդարանն անվստահություն է հայտնել կառավարությանը[4]։