Հուդայականությունն Իսպանիայում
From Wikipedia, the free encyclopedia
Իսպանիայում հուդայականության պատմությունը սկսվել է դեռևս Հռոմեական կայսրության ժամանակաշրջանից։ Իսպանիայում հրեական համայնքը իր վերելքին և ծաղկման գագաթնակետին է հասել միջին դարերում, որը մուսուլմանական տիրապետության ժամանակներից տևել է մինչև քրիստոնեական թագավորների կառավարման սկզբնական շրջանն ու 1492 թվականի արտաքսումը։ Ներկա դրությամբ Իսպանիայի տարածքում բնակվում են մի քանի հազար հրեաներ[1][2][3][4][5], սակայն իսպանական հրեաների՝ սեփարդների ժառանգները աշխարհի հրեա բնակչության շուրջ 5 տոկոսն է կազմում։