Հովհաննես XI (Հռոմի պապ)
From Wikipedia, the free encyclopedia
Հովհաննես XI (լատին․՝ Ioannes XI, մոտ 910[1], Հռոմ, Պապական մարզ - 936[1], Հռոմ, Պապական մարզ[2]), Հռոմի պապ 931 - 935 թթ., կաթոլիկ եկեղեցու պատմության այսպես կոչված «պոռնոկրատիայի» ժամանակաշրջանում։ Հաջորդել է Ստեփանոս VII պապին։
Հովհաննես XI | |
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա և գրող |
---|---|
Ծնունդ | մոտ 910[1] Հռոմ, Պապական մարզ |
Մահ | 936[1] Հռոմ, Պապական մարզ[2] |
Հայր | Sergius III? |
Մայր | Marozia? |
Միջնադարյան մի շարք պատմիչների և ժամանակակից պատմաբանների համաձայն, Հովհաննես XI-ը Հռոմի հայտնի ազնվականուհի Մարոցիայի և նրա սիրական՝ Հռոմի պապ Սերգիոս III-ի որդին էր։ Հովհաննես XI-ը պապ էր օծվել շատ վաղ՝ 21 տարեկան հասակում, 931 թ.։ Իր կարճատև աթոռակալության ընթացքում նա դարձավ ներքին քաղաքական ընդհարումների զոհ. նրա եղբայրը (մոր կողմից)՝ Սպոլետոյի դուքս Ալբերիգո II-ը ձերբակալեց և բանտարկեց իրենց մորը՝ Մարոցիային Հռոմի Սբ. Հրեշտակ դղյակում, ինչին հետևեց նաև Հովհաննես XI-ի տապալումը։ 932 թ. նա բանտարկության ենթարկվեց Հռոմի բերդերից մեկում, որտեղ էլ շուտով մահացավ 935 թ.-ին։