Հովհաննես Կոստանդինի Այվազովսկի (ռուս.՝ Иван Константинович Айвазовский, հուլիսի 17 (29), 1817[1], Թեոդոսիա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[2][1][3] - ապրիլի 19 (մայիսի 2), 1900[4][5][6][…], Թեոդոսիա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[2][1][3]), աշխարհահռչակ հայազգի հանճարեղ ծովանկարիչ Հայաստանում, Պետերբուրգի, Հռոմի, Ֆլորենցիայի, Շտուտգարտի, Ամստերդամի գեղարվեստի ակադեմիաների անդամ, Ռուսական աշխարհագրական ընկերության անդամ (1853)[10], Ռուսական կայսրության պատվավոր ծովակալ, Ռուսաստանի կայսերական ակադեմիայի անդամ[11][12]։
Արագ փաստեր Հովհաննես Այվազովսկի, Ի ծնե ...
Հովհաննես Այվազովսկի |
---|
|
Ի ծնե | Հովհաննես Այվազյան |
---|
Ծնվել է | հուլիսի 17 (29), 1817[1] |
---|
Ծննդավայր | Թեոդոսիա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[2][1][3] |
---|
Վախճանվել է | ապրիլի 19 (մայիսի 2), 1900[4][5][6][…] (82 տարեկան) |
---|
Մահվան վայր | Թեոդոսիա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[2][1][3] |
---|
Ազգություն | հայ և Հայերը Ռուսաստանում |
---|
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
---|
Կրթություն | Սիմֆերոպոլի գիմնազիա (1833)[1] և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1837)[1] |
---|
Մասնագիտություն | նկարիչ, վիզուալ արտիստ և արվեստի կոլեկցիոներ |
---|
Ոճ | ռոմանտիզմ[7] |
---|
Ժանր | ծովանկար[1], բնանկար[3], Մարտանկարչություն, Ֆիգուր[3], ժանրային նկարչություն[3], պատմական գեղանկարչություն[3], դիմապատկեր[3], կրոնական նկարչություն[3], դիցաբանական գեղանկարչություն[3] և ռոմանտիզմ |
---|
Թեմաներ | գեղանկարչություն, Կերպարվեստ[8] և ծովանկար[8] |
---|
Ուշագրավ աշխատանքներ | Իններորդ ալիք, Երկու թուրքական նավերի հարձակումը «Մերկուրի» բրիգի վրա և Գիշերը Ռոդես կղզում |
---|
Ուսուցիչ | Մաքսիմ Վորոբյով[1] |
---|
Աշակերտներ | Արխիպ Կուինջի |
---|
Ներշնչվել է | Ուիլյամ Թըրներ[9] և Թեոդոր Ժերիկո[9] |
---|
Պարգևներ | |
---|
Անդամակցություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա[1], Հռոմի գեղարվեստի ակադեմիա[1], Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիա[1], State Academy of Fine Arts Stuttgart?[1], Ամստերդամի գեղարվեստի թագավորական ակադեմիա[1], Ռուսաստանի աշխարհագրական ընկերություն[1] և Գեղարվեստի ակադեմիա |
---|
Զավակներ | Ժաննա Այվազովսկայա |
---|
Հովհաննես Այվազովսկի Վիքիքաղվածքում |
Հովհաննես Այվազովսկի Վիքիդարանում |
Ivan Aivazovsky Վիքիպահեստում |
Փակել
Լինելով համաշխարհային համբավ ունեցող նկարիչ՝ գերադասում էր ապրել և աշխատել իր ծննդավայր Ղրիմում։ Առավել հայտնի է իր ծովանկարներով, որոնք կազմում են նրա գործերի կեսից ավելին։ Այվազովսկին համարվում է բոլոր ժամանակների ամենամեծ ծովանկարիչներից մեկը[13][14][15]։