Հոդատապ
From Wikipedia, the free encyclopedia
Հոդատապ կամ պոդագրա, պուրինի նյութափոխանակության խանգարման հետևանքով զարգացող հիվանդություն, որի ժամանակ հիմնականում հոդերում առաջանում են միզաթթվային բյուրեղներ, նրանց նկատմամբ օրգանիզմի բուռն հակազդումով։
Արագ փաստեր Հոդատապ, Տեսակ ...
Հոդատապ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Հիվանդության ախտանշաններ | Հոդացավ[1], joint effusion?[1], կարմրություն[1] և այտուց |
Վնասում է | մարդ և տղամարդ[2] |
Օժանդակող գործոն | գենետիկա[3], Դիետա[3] և Ճարպակալում[3] |
Բժշկական մասնագիտություն | ռևմատոլոգիա և ներքին հիվանդություններ |
Անվանվել է | drop? և թակարդում |
Gout Վիքիպահեստում |
Փակել
Եվրոպայում և ԱՄՆ-ում հոդատապի հանդիպման հաճախականությունը կազմում է ընդհանուր հիվանդությունների 0.3%-ը։ Նշանակություն ունեն ինչպես ժառանգական, այնպես էլ սննդային գործոնները։ Տարածվածությունը կախված է սննդային սովորություններից։ Հիմնականում հիվանդանում են 30 տարեկանն անց տղամարդիկ։