Հնդկական ենթացամաք
թերակղզի Ասիայում / From Wikipedia, the free encyclopedia
Հնդկական ենթացամաք, ընկած Հիմալայներից հարավ,որտեղ գտնվում են Պակիստանը, Հնդկաստանը և Բանգլադեշը։ Շատ հաճախ ներառում են նաև Նեպալի, Բութանի և Շրի Լանկայի[1][2] տարածքները, երբեմն Մալդիվները և Աֆղանստանի[3][4][5] հարավարևելյան հատվածները։
Արագ փաստեր Հնդկական ենթացամաք, Տեսակ ...
Հնդկական ենթացամաք | |
---|---|
Տեսակ | ենթամայրցամաք |
Մակերես | 4 480 000 կմ² |
Բարձրագույն գագաթ | Էվերեստ |
Փակել
Ենթացամաքի ամբողջ տարածքը կազմում է մոտ 4,4 միլիոն կմ²։ Բնակչությունը՝ 1,9991 միլիարդ մարդ (2015 թվական)[6]։ Անվանակոչվել է ի պատիվ Հնդկաստանի՝ այս ենթացամաքում գտնվող տարածքով ամենամեծ երկրի։ Գտնվում է Հինդուստան (Հնդկական) տեկտոնական սալի վրա։ Հիմալայներով բաժանված է Եվրասիական սալից։
Մոտ 90 միլիոն տարի առաջ Հնդմալագասյան սալից առանձնանալուց հետո Հնդկական սալը շարժվել է Հնդկական օվկիանոսով հյուսիս և մոտ 55-60 միլիոն տարի առաջ սկսել է միանալ Ասիային, որի հետևանքով ձևավորվել են Հիմալայները։