Հյոմին
From Wikipedia, the free encyclopedia
Պակ Սո Յոն (կորեերեն՝ 박선영, անգլ.՝ Park Sun Young, մայիսի 30, 1989(1989-05-30)[1], Բուսան, Հարավային Կորեա[2], առավել հայտնի է որպես Հյոմին (կորեերեն՝ 효민), հարավկորեացի երգչուհի, դերասանուհի և երգերի հեղինակ։ T-ara գյորլ խմբի անդամ է։ Բացի իր խմբի գործունեությունից, Հյոմինը նաև նկարահանվել է տարբեր հեռուստատեսային դորամներում, ինչպիսիք են «Իմ աղջիկը՝ Կումիհոն» (2010), «Քեբեքը» (2011), «Հազարամյա տղամարդ» (2012) և տարբեր ֆիլմերում, ինչպիսիք են «Սարսափելի» (2011) և «Անեծքը» (2013)։ 2014 թվականի հունիսի 30-ին Հյոմինը առաջնաելույթ է ունեցել որպես մենակատար՝ «Make Up» դեբյուտային մինի-ալբոմով։
Արագ փաստեր Հյոմին, Ի ծնե անուն ...
Հյոմին | |
---|---|
Ի ծնե անուն | կորեերեն՝ 박선영 |
Նաև հայտնի է որպես | Hyomin |
Ծնվել է | մայիսի 30, 1989(1989-05-30)[1] (34 տարեկան) Բուսան, Հարավային Կորեա[2] |
Երկիր | Հարավային Կորեա |
Ժանրեր | փոփ և քեյ փոփ |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, կինոդերասանուհի, մոդել և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | MBK Entertainment |
Կրթություն | Սոնգյունգվան համալսարան |
Անդամակցություն | T-ara |
Կայք | mbk-ent.com/main_tara|T-ara |
Hyomin Վիքիպահեստում |
Փակել