Հիդեո Կոձիմա
From Wikipedia, the free encyclopedia
Հիդեո Կոձիմա (ճապ.՝ 小島 秀夫, օգոստոսի 24, 1963(1963-08-24)[1], Soshigaya, Սետագայա, Տոկիո, Ճապոնիա[2]), ճապոնացի խաղերի դիզայներ, պրոդյուսեր և համակարգչային խաղերի մշակման ղեկավար։ Կոձիման հայտնի է խաղերի ստեղծման հանդեպ ինքնատիպ հեղինակային մոտացմամաբ․ դեռ համակարգչային խաղերի ինդուստրիա մուտք գործելուց առաջ նա հետաքրքրվել է գրականությամբ և կինեմատոգրաֆիայով, իսկ ավելի ուշ նայել է խաղերի մշակմանը՝ որպես գեղարվեստական ստեղծագործության նոր միջոց։ Կոձիման շատ տարիների ընթացքում աշխատել է Konami Digital Entertainment ընկերությունում, այդ թվում՝ ղեկավարելով Kojima Productions ներքին ստուդիան, ինչպես նաև որոշ ժամանակ զբաղեցրել է Konami-ի փոխնախագահի պաշտոնը[7][8]։ 2015 թվականին՝ Konami-ից հեռանալուց հետո, Կոձիման վերստեղծել է Kojima Productions-ը, արդեն, որպես անկախ ստուդիա։
Հիդեո Կոձիմա ճապ.՝ 小島秀夫 | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 24, 1963(1963-08-24)[1] (60 տարեկան) |
Ծննդավայր | Soshigaya, Սետագայա, Տոկիո, Ճապոնիա[2] |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Երկեր | Metal Gear? և Death Stranding? |
Մասնագիտություն | video game designer, համակարգչային գիտնական, համակարգչային խաղերի պրոդյուսեր, սցենարիստ, գրող, Խաղի դիզայներ և հեղինակային կինո |
Աշխատավայր | Kojima Productions? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | kojimaproductions.jp |
Ստորագրություն | |
Hideo Kojima Վիքիպահեստում |
Կոձիման առավել հայտնի է որպես «Metal Gear» խաղային շարքի ստեղծող․ այս խաղի նրա գլխավորությամբ մշակված շարքը թողարկվել է ավելի քան մեկ չորրորդ դարի ընթացքում՝ մեծ ազդեցություն ունենալով ստելս-խաղերի և ամբողջությամբ համակարգչային խաղերի ինդուստրիայի վրա։ Բացի «Metal Gear»-ից Կոձիման մշակել է նաև «Snatcher» և «Policenauts» արկածային խաղերը և հանդես է եկել որպես մի շարք այլ խաղերի և շարքերի պրոդյուսեր, այդ թվում՝ «Zone of the Enders», «Boktai» և «Castlevania: Lords of Shadow»։ «Death Stranding»-ը դարձել է Կոձիմայի առաջին խաղը, որը մշակվել է Konami-ից դուրս։