Հերպես
From Wikipedia, the free encyclopedia
Հերպես վիրուսները (լատին․՝ Herpesviridae) մեծ ընտանիք է (ԴՆԹ պարունակող վիրուսներ, ԴՆԹ պարունակող վիրուսոիդներ են), որոնք առաջացնում են տարաբնույթ հիվանդություններ ոչ միայն մարդկանց, այլև կաթնասունների և թռչունների մոտ[1]։
Հերպես վիրուսներ Herpesviridae | |
---|---|
Տեսակ | տաքսոն |
Herpesviridae Վիքիպահեստում |
Կան մոտ 200 տեսակի հերպես վիրուսներ։ Այս վիրուսների առանձնահատկությունն այն է, որ երկար ժամանակահատված պահպանվում են բջիջներում (պերսիստենցիա), շատ երկարաժամկետ, առանց կլինիկական նշանների արտահայտման։
Վիրուսների պերսիստենցիան (լատին․՝ persistere-մնալ, համառել), այս տերմինը առաջարկված 1923 թվականին ֆրանսիացի վիրուսաբան, մանրէաբան, իմունոլոգ Կոնստանտին Լևատիդիի և ռումինացի վիրուսաբան Շտեֆան Նիկոլաուի կողմից, նշանակում է վիրուսի պահպանումը երկար ժամանակ մարդու օրգանիզմում կամ բջջային կուլտուրայում։ Ընտանիքի անվանումը եկել է հունական ἕρπειν (herpein) սողել, լատինական herро սողում եմ անվանումնորից։ Այս վիրուսներով հարուցված հիվանդությունները ընթանում են սուր, անցնելով լատենտ գաղտնի շրջան, ընթանում են որոշ ժամանակ առանց կլինիկական նշանների։ Օրգանիզմի վիճակի վատթարացման հետ, բացասական ազդակների ազդեցության ժամանակ (մրսածություն, սթրես, հոգնածություն․․) վիրուսը գլուխ է բարձրացնում։
Հերպես վիրուսները ունեն ընդհանուր կենսաբանական հատկությունները։ Նրանք ունեն վիրուսակիրի օրգանիզմի իմունային համակարգի հետ փոխազդեցության արդյունավետ մեխանզմներ, որի շնորհիվ կարողանում են առավելագույն տարածվածության հասնել և պահպանվել երկարատև ժամանակահատված։ Բջիջների տրանսֆորմացիան բերում է իմունոպաթոլոգիական պրոցեների զարգացմանը, որոնք ուղղված են սեփական օրգանիզմի նկատմամբ՝ պայմանավորված վիրուս-ինդուկցված իմունոդեպրեսիայով և վիրուսի երկար պերսիստենցիայով մարդու օրգանիզմում։ Լատենտ շրջանում խախտվում է բջջի ռեպրոդուկցիայի փուլերը։ Այն գտնվում է տիրոջ օրգանիզմի բջիջներում ենթավիրուսային կառույցների տեսքով։
Կլինիկական դրսևորումները հերպես-վիրուսային ինֆեցկցիաների շատ բազմազան են։ Ամեն դեպքում, անկախ կլինկական դրսևորումներից, վիրուսը օրգանիզմում պահպանվում է մինչ կյանքի վերջ։ Վիրուսը կարող է պարբերաբար կրկնվել, որոշ դեպքերում արտահայտված կլինիկական նշաններով, երբեմն՝ առանց, երբեմն՝ գեներալիզացված (տարածուն)՝ունենալով լետալ (մահացու) ելք։