Հերկուլեսյան սյուներ
From Wikipedia, the free encyclopedia
Հերկուլեսյան սյուներ (լատին․՝ Columnae Herculis), Ջիբրալթարի նեղուցի մուտքը խորհրդանշող բարձունքների` անտիկ շրջանում օգտագործված անվանում։ Հյուսիսային բարձունքը (Եվրոպայի կողմից) Ջիբրալթարի ժայռն է, որ գտնվում է Մեծ Բրիտանիայի տարածքում, իսկ որպես հարավային բարձունք նշվում է կա՛մ Ջեբել Մուսա լեռը Մարոկոյում, կա'մ Աբիլա լեռը իսպանական Սեուտայի հարևանությամբ։