Հերակլիոն
From Wikipedia, the free encyclopedia
Հերակլիոն, (հուն․՝ Ηράκλειο, Irákleio, արտասանություն: [iˈraklio])[1]) քաղաք Հունաստանում։ Կրետեի վարչական կենտրոնն է։ Մեծությամբ Հունաստանի չորրորդ քաղաքն է ` Աթենքից, Սալոնիկից և Պատրասից հետո[2]։ Բնակչությունը` ▲145 440 մարդ (2021)։ Քաղաքն իր անվանումը ստացել է ի պատիվ առասպելական հերոս Հերակլեսի։
Քաղաք | |||
---|---|---|---|
Հերակլիոն | |||
հուն․՝ Ηράκλειο | |||
| |||
Երկիր | Հունաստան | ||
Մակերես | 109,03 կմ² | ||
ԲԾՄ | 33 մետր | ||
Բնակչություն | ▲145 440 մարդ (2021) | ||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | 2810 | ||
Փոստային դասիչ | 71000–71999 | ||
Պաշտոնական կայք | heraklion-city.gr (անգլ.) | ||
| |||
Հերակլիոնը համարվում է Եվրոպայի ամենաարագ աճող զբոսաշրջային վայրը. Euromonitor-ի 2017 թվականին հրապարակած տվյալների համաձայն՝ արտասահմանցիների ժամանումներն այստեղ տարեկան աճել են 11.2 տոկոսով[3]։ Ըստ վարկանիշային աղյուսակների՝ Հերակլիոնը ամենահաճախ այցելվող վայրերի ցուցակում քսաներորդն է Եվրոպայում, վաթսունվեցերորդը՝ աշխարհում և երկրորդը՝ Հունաստանում (2017 թվականին այցելուների թիվը կազմել է 3,2 միլիոն)[4]։ Հաջորդ տարում այդ ցուցանիշը հասել է 3,4 միլիոնի, և քաղաքը եվրոպական վարկանիշային աղյուսակում բարձրացել է ևս մեկ աստիճանով՝ զբաղեցնելով 19-րդ տեղը :
Հերակլիոն քաղաքի մերձակայքում է գտնվում բրոնզեդարյան Քնոսոս պալատը, որը հայտնի է նաև Մինոսի պալատ անվանումով։