Հետաքննական լրագրություն
From Wikipedia, the free encyclopedia
Հետաքննական լրագրություն (անգլ.՝ investigative journalism), լրագրության տեսակ, որը բնորոշում է հրապարակման համար նախագծված և որպես կանոն, երկարաժամկետ հետաքննություն (հիմնականում` նվիրված հանցագործություններին, քաղաքական սկանդալներին և այլն)։ Այս ժանրում լրագրողի աշխատանքը մոտ է մասնավոր խուզարկուի աշխատանքին, քանի որ դրա հիմքում է փաստերի որոնումը, որոնք հետաքրքրված անձինք կամ կազմակերպությունները թաքցրել են հանրությունից[1]։ Դե Բուրգը 2000 թվականին տվել է հետևյալ բնորոշումը.
Լրագրող-հետաքննողի աշխատանքը տեխնիկապես մոտ է նրան, ինչ անում են ոստիկանությունը, փաստաբանները, սակայն հիմնական նպատակը ոչ թե պատասխանատվության ենթարկելն է, այլ` դեպքին հասարակական հնչեղություն տալը։ |