Հենրի Ռոյս
From Wikipedia, the free encyclopedia
Սըր Ֆրեդերիկ Հենրի Ռոյս, 1-ին բարոնետ (անգլ.՝ Sir Frederick Henry Royce, 1st Baronet, մարտի 27, 1863(1863-03-27)[1], Huntingdonshire, Միացյալ Թագավորություն - ապրիլի 22, 1933(1933-04-22)[1], Ուեսթ Ուիթերին, Չիչեսթեր, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ինժեներ, որը հայտնի է իր նախագծած ավտոմեքենաներով և ինքնաթիռների համար ստեղծած հուսալի և դիմացկուն շարժիչներով։ Չարլզ Ռոլսի (1877 – 1910) և Քլոդ Ջոնսոնի (1864 – 1926) հետ հիմնադրել է «Ռոլս-Ռոյս» ընկերությունը։
Հենրի Ռոյս անգլ.՝ Henry Royce | |
---|---|
Ծնվել է | մարտի 27, 1863(1863-03-27)[1] |
Ծննդավայր | Huntingdonshire, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | ապրիլի 22, 1933(1933-04-22)[1] (70 տարեկան) |
Մահվան վայր | Ուեսթ Ուիթերին, Չիչեսթեր, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | Cambridgeshire |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, գյուտարար, մեքենայի դիզայներ և ճարտարագետ |
Պարգևներ և մրցանակներ | |
Henry Royce Վիքիպահեստում |
«Ռոլս-Ռոյսը» նախապես կենտրոնացած է եղել միայն 40-50 ձիաուժ հզորությամբ ավտոմեքենաների արտադրության վրա։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ռոյսը նախագծել է իր առաջին աերոշարժիչները, որից հետո ինքնաթիռի շարժիչների արտադրությունը դարձել է «Ռոլս-Ռոյսի» հիմնական ուղղությունը։
1911 թվականին առողջական խնդիրների պատճառով Ռոյսը ստիպված թողել է Միդլանդի շրջանի Դերբի քաղաքում գտնվող իր գործարանը և մի խումբ կոնստրուկտորների հետ տեղափոխվել է Անգլիայի հարավ։ Մահացել է Սասեքսում գտնվող իր տանը 1933 թվականի գարնանը։