Հենրի Մորտոն Ստենլի
From Wikipedia, the free encyclopedia
Հենրի Մորտոն Ստենլի (Stanley) (իսկական անուն ազգանունը՝ Ջոն Ռոուլենդս, հունվարի 28, 1841(1841-01-28)[1][2][3][…], Դենբի, Դենբիշիր, Ուելս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - մայիսի 10, 1904(1904-05-10)[1][3][5][…], Richmond Terrace, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), անգլիացի լրագրող, Աֆրիկայի հետազոտող։
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Հենրի Մորտոն Ստենլի անգլ.՝ Henry Morton Stanley | |
---|---|
Ծնվել է | հունվարի 28, 1841(1841-01-28)[1][2][3][…] |
Ծննդավայր | Դենբի, Դենբիշիր, Ուելս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Մահացել է | մայիսի 10, 1904(1904-05-10)[1][3][5][…] (63 տարեկան) |
Մահվան վայր | Richmond Terrace, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Գերեզման | Church of St Michael and All Angels |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | լրագրող, ճանապարհորդ հետազոտող, քաղաքական գործիչ և գրող |
Ամուսին | Dorothy Tennant?[6] |
Զբաղեցրած պաշտոններ | ՄԻացյալ Թագավորության 26-րդ պառլամենտի անդամ |
Կուսակցություն | Լիբերալ յունիոնիստական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Denzil Stanley?[5] |
Ստորագրություն | |
Henry Morton Stanley Վիքիպահեստում |
Ծնվել է Ուելսում (Անգլիա)։ 17 տարեկան հասակում տեղափոխվել է ԱՄՆ։ 1871-1872 թվականներին որպես ամերիկյան թղթակից մեկնել է Աֆրիկա՝ Դավիթ Լիվինգստոնին փնտրելու, նրան գտել է Տանգանիկա լճի շրջանում և նրա հետ միասին հետազոտել լիճը։ 1874-1877 թվականներին ղեկավարել է անգլո-ամերիկյան արշավախումբը և անցել Աֆրիկան արևելքից արևմուտք, Զանգիբարից հասել մինչև Վիկտորիա լիճը, որոշել նրա ափագիծը, հայտնաբերել Ռոլվենզորի լեռնային զանգվածը, Էդուարդի (Իդի Ամին Դադա) և Ջորջի լճերը, հետագոտել Կոնգո գետը։ 1879-1884 թվականներին ծառայել է բելգիական Լեոպոլդ II թագավորի մոտ, մասնակցել Կոնգո գետի ավազանի գրավմանը։ 1887-1889 թվականներին ուսումնասիրել է Կոնգոյի վտակ Արուվիմին և հաստատել, որ Էդուարդի լիճը պատկանում է Նեղոսի համակարգին։ Ստենլիի անվամբ են կոչվել ջրվեժներ Կոնգոյի վերին հոսանքում։