Հենդրիկ Անտոն Լորենց (հոլ.՝ Hendrik Antoon Lorentz, հուլիսի 18, 1853(1853-07-18)[1][2][3][…], Արնհեմ, Նիդերլանդներ[4][5][6] - փետրվարի 4, 1928(1928-02-04)[4][1][2][…], Հաառլեմ, Նիդերլանդներ[4][6]), նիդերլանդցի տեսաբան-ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր ֆիզիկայի բնագավառում (1902, Պիտեր Զեեմանի հետ միասին) և ուրիշ մրցանակների մրցանակակիր, Նիդերլանդների գիտությունների թագավորական ակադեմիայի անդամ (1881), մի շարք օտարերկրյա գիտությունների ակադեմիաների և լավագույն հասարակությունների անդամ։
Արագ փաստեր Հենդրիկ Լորենցհոլ.՝ Hendrik Antoon Lorentz, Ծնվել է ...
Հենդրիկ Լորենց հոլ.՝ Hendrik Antoon Lorentz |
---|
|
Ծնվել է | հուլիսի 18, 1853(1853-07-18)[1][2][3][…] Արնհեմ, Նիդերլանդներ[4][5][6] |
---|
Մահացել է | փետրվարի 4, 1928(1928-02-04)[4][1][2][…] (74 տարեկան) Հաառլեմ, Նիդերլանդներ[4][6] |
---|
Գերեզման | Algemene Begraafplaats Kleverlaan |
---|
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն[7] |
---|
Մասնագիտություն | ֆոնդապահ, ֆիզիկոս-տեսաբան, պրոֆեսոր, մաթեմատիկոս, ֆիզիկոս, համալսարանի դասախոս և բուսաբան |
---|
Հաստատություն(ներ) | Լեյդենի համալսարան[7], Լեյդենի համալսարան[7] և Լեյդենի համալսարան[5] |
---|
Գործունեության ոլորտ | տեսական ֆիզիկա |
---|
Պաշտոն(ներ) | Լեյդենի համալսարանի ռեկտոր |
---|
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[6] |
---|
Ալմա մատեր | Լեյդենի համալսարան |
---|
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[5] |
---|
Տիրապետում է լեզուներին | հոլանդերեն[1] |
---|
Գիտական ղեկավար | Պիտեր Ռիյկե |
---|
Եղել է գիտական ղեկավար | Ադրիան Ֆոկկեր, Յոհաննես Դրոստ[8], Լեոնարդ Օրնշտեյն[9], Գերտրըիդա դը Հաաս-Լորենց[10], Hendrika Johanna van Leeuwen?[11], Hendrik Bremekamp?[12], Edward August Otto Was?[12], Abraham Cornelis van Rijn van Alkemade?[12], M. J. H. Houba?[12], Willem van Loghem?[12], Pieter Coenraad Frederik Frowein?[12], J. E. Couvée?[12], H. van der Kamp?[12], Evert Jan Evers?[12], H. C. Los?[12], Daniël Raymond Thierry?[12], D. P. A. Verrijp?[12], Johan Adriaan Vollgraff?[12], Pieter Gerlof Tiddens?[12], August Winter?[12], H. A. B. Bockwinkel?[12], J. Reudler?[12], Eva Dina Bruins?[12], Hendrika Johanna van Leeuwen?[12], Johannes van Slingelandt?[12] և W. van den Berg?[12] |
---|
Հայտնի աշակերտներ | Ադրիան Ֆոկկեր |
---|
Պարգևներ | |
---|
Ամուսին(ներ) | Aletta Lorentz-Kaiser? |
---|
Երեխա(ներ) | Գերտրըիդա դը Հաաս-Լորենց, Hannie Leemhorst-Lorentz? և Rudolf Lorentz? |
---|
Hendrik Antoon Lorentz Վիքիպահեստում |
Փակել
Լորենցն առաջին հերթին հայտնի է էլեկտրոդինամիկայի և օպտիկայի բնագավառներում իր աշխատություններով։ Միավորելով անընդհատ էլեկտրամագնիսական դաշտի կոնցեպցիան դիսկրետ էլեկտրական լիցքերի ներկայացման հետ, նա ստեղծեց դասական էլեկտրոնային տեսությունը և այն կիրառեց բազմաթիվ մասնավոր դեպքերի համար․ արտահայտություն ստացավ էլեկտրական դաշտի կողմից շարժվող լիցքի վրա ազդող ուժի համար (Լորենցի ուժ), դուրս բերեց նյութի բեկման ցուցիչը իր խտության հետ կապող բանաձև (Լորենց-Լորենցի բանաձև), մշակեց լույսի դիսպերսիայի տեսությունը, բացատրեց մի շարք մագնիսաօպտիկական երևույթներ (մասնավորապես, Զեեմանի էֆեկտը) և որոշ մետաղների հատկություններ։ Էլեկտրոնային տեսության հիմքի վրա գիտնականը զարգացրեց շարժվող միջավայրի էլեկտրոդինամիկան, այդ թվում առաջ քաշեց իրենց ուղղությամբ շարժվող մարմինների կրճատման հիպոթեզը (Լորենց-Ֆիցջերալդի կրճատում), ներմուծեց «տեղական ժամանակի» գաղափարը, հարաբերական արտահայտություն ստացավ արագությունից զանգվածի կախվածության համար, դուրս բերեց հարաբերակցություն միմյանց նկատմամբ շարժվող իներցիալ հաշվարկի համակարգերի(Լորենցի ձևափոխություններ) կոորդինատների և ժամանակի միջև։ Լորեցի աշխատությունները նպաստում էին հարաբերականության հատուկ տեսության և քվանտային ֆիզիկայի գաղափարների ձևավորմանն և զարգացմանը։ Բացի այդ, նրա կողմից ստացվել է թերմոդինամիկայում,գազերի կինետիկ տեսությունում, հարաբերականության ընդհանուր տեսությունում և ջերմային ճառագայթման տեսությունում գոյություն ունեցող մի շարք արդյունքներ։