Հավատուրացություն
From Wikipedia, the free encyclopedia
Հավատուրացություն, ուրանալ հավատքը (կրոնը) կամ սկզբունքները։
Քրիստոնեության վաղ պատմության մեջ հավատուրացությունը համարվել է այն մեղքերից մեկը, որը միայն Աստված կարող էր ներել։ 3-րդ դարի երկրորդ կեսին առաջին անգամ թույլատրվել է եկեղեցական ներումը հավատուրացության մեղքի համար։ Հռոմեական կայսրության քրիստոնեական դարաշրջանի հավատուրացները պատժվել են քաղաքացիական իրավունքներից զրկմամբ։ Միջնադարյան Եվրոպայում հավատուրացները հավասարվել են հերետիկոսներին և ենթարկվել նույն պատիժներին[1]։