Հանրապետության օր (Հնդկաստան)
From Wikipedia, the free encyclopedia
Հանրապետության օր (հինդի՝ गणतंत्र दिवस, անգլ.՝ Republic Day), Հնդկաստանի ազգային տոն, որը մատնանշում է Հնդկաստանի սահմանադրության ընդունումը և 1950 թվականի հունվարի 26-ին երկրի բրիտանական դոմինիոնի կարգավիճակից հանրապետություն անցումը[1][2]։
Արագ փաստեր Հանրապետության օր հինդի՝ गणतंत्र दिवस, Տեսակ ...
Հանրապետության օր հինդի՝ गणतंत्र दिवस | |
---|---|
Մադրասի գնդի զինվորները 2004 թվականի շքերթի ժամանակ | |
Տեսակ | միջոցառում և պետական տոն |
Ամսաթիվ | Հունվարի 26 |
Տոնվում է | Հնդկաստան |
սկսած | 1950 |
մինչև | մինչ օրս |
Հաստատված | 1949 |
Տոնում | Շքերթներ, դպրոցներում քաղցրավենիքների բաժանում, մշակութային միջոցառումներ։ |
Փակել
Սահմանադրությունը ընդունվել է Հնդկաստանի սահմանադիր ժողովի կողմից 1949 թվականի հունվարի 26-ին[3], բայց ուժի մեջ է մտել 1950 թվականի հունվարի 26-ին։ Հունվարի 26-ն ընտրվել է այն պատճառով, որ այդ օրը 1930 թվականին Հնդկական ազգային կոնգրեսի կողմից հռչակվել է Հնդկաստանի անկախության դաշնագիրը[4][5][6]։
Սա Հնդկաստանի ազգային երեք տոներից մեկն է, մյուս երկուսն Անկախության օրն է (Հնդկաստանի անկախության օր) և Գանդի Ջայանտին (Գանդիի ծննդյան օր)։