Հանս Էռնի
շվեյցարացի նկարիչ և քանդակագործ / From Wikipedia, the free encyclopedia
Հանս Էռնի (գերմ.՝ Hans Erni, փետրվարի 21, 1909(1909-02-21)[1][2][3][…], Լյուցերն, Շվեյցարիա[4] - մարտի 21, 2015(2015-03-21)[5][2][3][…], Լյուցերն, Շվեյցարիա[4]), շվեյցարացի նկարիչ և քանդակագործ։ Հայտնի է որմնանկարչությամբ, գունավոր վիմագրերով, գոբելենների, կերամիկայի նկարազարդումներով և փոստային նամականիշերի գծանկարչությամբ[10]։
Հանս Էռնի շվեյց. գերմ.՝ Hans Erni | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 21, 1909(1909-02-21)[1][2][3][…] |
Ծննդավայր | Լյուցերն, Շվեյցարիա[4] |
Վախճանվել է | մարտի 21, 2015(2015-03-21)[5][2][3][…] (106 տարեկան) |
Մահվան վայր | Լյուցերն, Շվեյցարիա[4] |
Քաղաքացիություն | Շվեյցարիա[6] |
Կրթություն | Լյուցեռնի արվեստի և դիզայնի դպրոց, Ժյուլիանի ակադեմիա և Միացյալ Նահանգների կերպարվեստի և կիրառական արվեստի դպրոցներ |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ, գրաֆիկական դիզայներ, փորագրիչ, վիմագրող, փոստային բացիկների դիզայներ, նկարազարդող և գծանկարիչ |
Թեմաներ | գեղանկարչություն[7], գրաֆիկա[7], իլյուստրացիա[7], քանդակագործություն[7], փորագրություն[7] և Փոստային նամականիշ[7] |
Պարգևներ | |
Անդամակցություն | Բելգիայի գիտությունների և արվեստի թագավորական ֆլամանդական ակադեմիա[8], Շվեյցարիայի աշխատանքային ասոցիացիա և Allianz |
Ամուսին | Գերտրուդ Էռնի-Բոհներտ և Դորիս Էռնի |
Զավակներ | Սիմոնե Էռնի |
Կայք | hans-erni.ch(գերմ.) |
Hans Erni Վիքիպահեստում |
Հանս Էռնիի թանգարանը, որը գտնվում է Շվեյցարական տրանսպորտի թանգարանի տարածքում՝ Լյուցեռնում, ներառում է արվեստի գործերի մեծ հավաքածու․ Էռնին նաև ստեղծել է կերամիկական աշխատանքներ, թատրոնի զգեստներ։ Նա նախագծեր է արել շվեյցարական թղթադրամների համար 1940-ականներին, բայց թղթադրամներն արդեն տպագրվելուց հետո չեն հրատարակվել, քանի որ Լյուցեռնի պետական խորհրդի անդամը քննադատել է Էռնիին, նրան համարելով կոմունիստ։ Այնուամենայնիվ, Էռնին երբեք որևէ քաղաքական կուսակցության անդամ չի եղել։ 2004 թվականին նրան շնորհվել է Լյուցեռն քաղաքի պատվավոր քաղաքացիություն։ 2009 թվականի հունվարի 10-ին նա ստացել է Շվեյցարական մրցանակ՝ կյանքի ընթացքում ունեցած վաստակի համար։
Կարիերայի ընթացքում Էռնին ստեղծել է մոտ 300 պաստառ և մի քանի որմնանկարներ, այդ թվում՝ 1980 թվականին Ժնևի Ավտոմոբիլային միջազգային սրահի, Կարմիր Խաչի, Միջազգային օլիմպիական կոմիտե-ի, ՄԱԿ-ի և ԻԿԱՕ-ի համար։
Էռնին նկարազարդել է մոտ 200 գիրք և ստեղծել 90 փոստային նամականիշ և 25 մեդալներ[11][12]։