Հայ-ադրբեջանական ռազմական բախում Ներքին Հանդում (2024)
From Wikipedia, the free encyclopedia
Հայ-ադրբեջանական ռազմական բախում Ներքին Հանդում, Հայաստանի զինված ուժերի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև տեղի ունեցած ռազմական գործողություն Հայաստանի Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի սահմանամերձ մարտական դիրքերում, որը տեղի է ունեցել 2024 թվականի փետրվարի 13-ին[1]։ Ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ[4][5][6], ինչի հետևանքով, նախնական տվյալներով, հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր[2][3]։ Ժամը 09:30-ի դրությամբ՝ հայկական դիրքերի ուղղությամբ կատարված ադրբեջանական զինված ուժերի կրակը դադարում է[7]։
Արագ փաստեր Հայ-ադրբեջանական ռազմական բախում Ներքին Հանդում, Թվական ...
Հայ-ադրբեջանական ռազմական բախում Ներքին Հանդում | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հայ-ադրբեջանական հակամարտություն | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Հայաստանի Հանրապետության զինված ուժեր • Երկրապահ կամավորականների միություն |
Ադրբեջանի Հանրապետության զինված ուժեր • Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայություն[1] | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) Սուրեն Պապիկյան (ՀՀ ՊՆ նախարար) Էդվարդ Ասրյան (ՀՀ ԶՈՒ ԳՇՊ) |
Իլհամ Ալիև (ԱՀ նախագահ) Զաքիր Հասանով (ԱՀ ՊՆ նախարար) Քարիմ Վալիև (ԱՀ ԶՈՒ ԳՇՊ) | ||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||
1 վիրավոր[1] | 4 զոհ և 1 վիրավոր[2][3] |
Փակել