Հայ-ադրբեջանական պատերազմ (2022)
From Wikipedia, the free encyclopedia
Հայ-ադրբեջանական պատերազմ, Հայաստանի արևելյան սահմանների նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողություն Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից, որը սկսվել է 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ժամը 00։ 05-ին[12]։
Հայ-ադրբեջանական պատերազմ (2022) | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան | |||||||||||
Աջից ձախ՝ Ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից գնդակոծված բնակելի տուն Ջերմուկում, Ռուսաստանի ԱԴԾ-ի վնասված տեխնիկան Գեղարքունիքի մարզում, Ռուսաստանի՝ Գեղարքունիքի մարզում ԱԴԾ սահմանապահ ուժերի տեղակայման կետը, Ադրբեջանի ԶՈՒ-ի արձակած հրթիռը Սոթքում, ԱՄՆ-ի հայ համայնքի բողոքի ակցիան Նյու Յորքում | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
Հայաստան | Ադրբեջան | ||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
Նիկոլ Փաշինյան (վարչապետ) Սուրեն Պապիկյան (պաշտպանության նախարար) |
Իլհամ Ալիև (նախագահ) Զաքիր Հասանով (պաշտպանության նախարար) | ||||||||||
Կողմերի ուժեր | |||||||||||
Հայաստանի զինված ուժեր | Ադրբեջանի զինված ուժեր | ||||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||||
Հայկական պաշտոնական՝ | Ադրբեջանական պաշտոնական՝ |
Հայաստանի անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին[13][14]։
Ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմի մարդկային պաշտոնական կորուստներն են 207 զոհ[4][5], ավելի քան 20 գերևարված[5] և 293 վիրավոր[4]։ Բացի այդ, հայկական կողմը կորցրել է տասնյակ հեկտարներով տարածք[1], ինչպես նաև բազմաթիվ բնակավայրերում բնակֆոնդի ու ենթակառուցվածքների ավերածություններ[7][8][9]։ Ռազմական գործողությւոնների հետևանքով ադրբեջանական կողմի մարդկային պաշտոնական կորուստներն են 79 զոհ[10][11] և 282 վիրավոր[11]։