Հայյան թայֆուն
From Wikipedia, the free encyclopedia
Հայյան թայֆուն (անգլ.՝ Haiyan, չինարեն՝ 海燕, Ֆիլիպիններում հայտնի է նաև Յոլանդա անվանումով), արևադարձային ցիկլոններից «ամենաուժեղներից» մեկը, որը հայտնի է մետեոդիտարկումների ընթացքում։ Այն ծագում է առել Ֆիլիպիններում և հարևան պետություններում 2013 թվականին։ Սա 30-րդ փոթորիկն է, որը ստացել է անվանում և 30-րդ թայֆունն է ու 5-րդ սուպեր-թայֆունը 2013 թվականին թվականի խաղաղօվկիանոսյան հատվածում։ Այն բերել է բազում ավերվածություններ ֆիլիպինյան Լեյտա նահանգում և Սամար կղզում, տուժածների և մահացների թիվը բնակչության մեջ հասավ մի քանի հազարի[2][3][4]։
Հայյան թայֆուն | |
---|---|
Տեսակ | թայֆուն |
Մասն է | 2013 Pacific typhoon season? |
Ձևավորված | նոյեմբերի 3, 2013 |
Քայքայված | նոյեմբերի 11, 2013 |
Առավելագույն քամի | 315 կմ/ժ |
Վնաս | 787 միլիոն ԱՄՆ դոլար |
Զոհվածներ | 5680 |
Անվանված է | petrel?[1] |
Typhoon Haiyan (2013) Վիքիպահեստում |
Նախնական հաշվարկով ֆինանսական կորուստների թիվը ըստ NDRRMC-ի կազմում է նվազագույնը 237 միլիոն դոլար[5]։ Այդ հաշվարկը արվել է նոյեմբերի 17-ի դրությամբ, իսկ անկախ տնտեսագետների հաշվարկով այն կարող է հասնել մինչ 14 մլրդ․ դոլարի[6][7]։ Չինաստանում կորուստները կազմում են մոտ 848 մլն․ դոլար։
5700 մարդկանց մահվան թիվը պաշտոնապես հաստատվել է[5][8]։ Նույն ժամանակ Ֆիլիպինների նախագահը հայտնել է, որ դեռ պատրաստ չի գնահատել մահացածների և ավիրվածությունների քանակը, պատճառը հանդիսանում է կապի միջոցների բացակայությունը, էլեկտրաէներգիայի և տրանսպորտի խնդիրը երկրի բազմաթիվ շրջաններում[9]։
ՄԱԿ-ի տվյալներով տուժել են ավելի քան 11 մլն․ մարդ, որոնց մեծամասնությունը Ֆիլիպինների բնակիչ են։ Նրանց մեծամասնությունը զրկվել է բնակության վայրից, իսկ 530 հազարը տարհանվել է[10][11]։ Վիետնամում տարհանվել է 600 հազար մարդ[12]։ Թայֆունն ավերել է ավելի քան 585 000 տուն և 588 000 տանն էլ վնաս է պատճառել[13]։