Հայդի
Յոհաննա Սփիրիի ստեղծագործությունը / From Wikipedia, the free encyclopedia
«Հայդին», շվեյցարացի գրող Յոհաննա Սփիրիի ամենահայտնի մանկական ստեղծագործությունն է, որն առ այսօր համարվում է համաշխարհային մանկագրության ամենահայտնի գործերից մեկը։ Վեպը առաջին անգամ լույս է տեսել 1880 թ.՝ «Հայդիի ուղևորության և ուսման տարիները» (գերմաներենով՝ Heidis Lehr- und Wanderjahre) վերնագրով, իսկ մեկ տարի անց՝ 1881 թ., հրատարակվել է վեպի երկրորդ մասը՝ «Հայդին կարողանում է իր սովորածն օգտագործել» (գերմաներենով՝ Heidi kann brauchen, was es gelernt hat) վերնագրով[1]։ Հետագայում վեպի երկու մասերը հաճախ հրատարակվել են միասին՝ «Հայդի» վերնագրով։
Հայդի Heidi | |
---|---|
Հեղինակ | Յոհաննա Սփիրի |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | մանկական վեպ |
Թեմա | որբ |
Բնօրինակ լեզու | գերմաներեն և շվեյցարական գերմաներեն |
Նկարագրում է | Շվեյցարիա, Գերմանիա և Ալպեր |
Երկիր | Շվեյցարիա |
Հրատարակման վայր | Շվեյցարիա |
Հրատարակման տարեթիվ | 1880 |
Թվային տարբերակ | standardebooks.org/ebooks/johanna-spyri/heidi/elisabeth-p-stork և e-helvetica.nb.admin.ch/directAccess?callnumber=nbdig-3690 |
Heidi Վիքիպահեստում |
Վեպը պատմում է փոքրիկ Հայդիի մասին, ով ծնողների մահից հետո ապրում էր մորաքրոջ՝ Դեթեի հետ, իսկ այնուհետև տեղափոխվում է պապիկի մոտ։ Այն գրվել է «երեխաների և երեխաներին սիրողների համար», ինչպես գրված է գրքի ենթավերնագրում[2]։
«Հայդին» ընդգրկված է ամենաշատ վաճառվող գրքերի ցանկում[3] և շվեյցարական գրականության ամենաճանաչված գրքերից է[4]։