Համաշխարհային սերիայի ամենաարժեքավոր խաղացողը
From Wikipedia, the free encyclopedia
Համաշխարհային սերիայի ամենաարժեքավոր խաղացողը (անգլ.՝ The World Series Most Valuable Player (MVP) Award), մրցանակ, որը տրվում է այն խաղացողին, ով ամենամեծ ներդրումն է ունեցել իր թիմի ելույթում Աշխարհի Սերիաներում[1], բեյսբոլի գլխավոր լիգայի փլեյ-օֆֆի եզրափակիչ փուլում, որում կհանդիպի Ազգային առաջնության և Ամերիկայի առաջնությունների հաղթողներին[2][3]։ Մրցանակն առաջին անգամ շնորհվել է 1955 թվականին և կոչվում էր «SPORT Magazine մրցանակ»։ Ներկայումս հաղթողը ընտրվում է Սերիայի վերջին հանդիպման ժամանակ լրագրողների և խաղի պաշտոնական ներկայացուցիչների կոմիտեի կողմից[4]։
Համաշխարհային սերիայի ամենաարժեքավոր խաղացողը | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Տեսակ | most valuable player award? |
Վիճակագրություն | |
Հիմնադրման ամսաթիվ | 1955 |
Հերթականություն | |
World Series Most Valuable Player Award Վիքիպահեստում |
Ամենից հաճախ աշխարհի ամենաարժեքավոր խաղացողը ճանաչվել է պիտչեր դիրքում խաղացողները՝ 28 անգամ, որից չորսը խաղացել են ռելիֆ-պիտչեր դիրքում։ Երկու անգամ աշխարհի ամենաարժեքավոր խաղացողն ընտրվել է միանգամից մի քանի խաղացողների կողմից. 1981 թվականին Լոս Անջելես Դոջերսի երեք խաղացողներ դարձել են MVP, իսկ 2001 թվականին՝ Արիզոնա Դայմոնդբեքսի երկու խաղացող։ Միայն երեք խաղացող են ստացել մրցանակը երկու անգամ՝ Սենդրոֆ Քոուֆաքսը՝ Լոս Անջելես Դոջերսից, Բոբ Գիբսոնը՝ Սենթ Լուիս Կարդինալսից և Ռեջի Ջեքսոնը (առաջին անգամ «Օքլենդ Աթլետիկս»-ի, երկրորդ անգամ «Նյու Յորք Յանկիզ»-ի կողմից)։ Բոբի Ռիչարդսոնը «Նյու Յորք Յանկիզ» դարձավ աշխարհի միակ MVP-ն, ում թիմը պարտվեց եզրափակիչում։ Մրցանակի ամենավերջին դափնեկիրը «Ատլանտա Բրեյվզ» թմից Խորխե Սոլերն է։