Համաշխարհային միություն
From Wikipedia, the free encyclopedia
Համաշխարհային միություն կամ միջազգային հանրություն, քաղաքական տերմին, որը հաճախ օգտագործվում է քաղաքագիտության աշխատանքների, պետական գործիչների ելույթների և ԶԼՄ-ի մեջ աշխարհի պետությունների փոխադարձ կապը ցույց տալու համար[1]։
Նայած կոնտեքստին, կարող է մատնանշել պետությունների և երկրների տարբեր խմբերի վրա, որոնք միացվում են տարբեր տնտեսական, քաղաքական և գաղափարախոսական բնութագրություններով։ Երբեմն նշանակում է գոյություն ունեցող միջազգային կազմակերպություններ, առաջին հերթին՝ ՄԱԿ-ը, որպես կազմակերպություն, որը միավորում է աշխարհի գրեթե բոլոր պետություններն ու երկրները։ Հաճախ օգտագործվում է որպես հռետորական վարաձև մի երկիրը և դրա քաղաքականությունը ուրիշ երկրների խմբին հակադրելու համար, որոնք այդ կոնտեքստում անվանվում են «համաշխարհային միություն» (օրինակ, «Իրան և համաշխարհային միություն» կամ «Իսրայել և համաշխարհային միություն»)։
XIX–XX դարերում նույն իմաստը արտահայտում էր «քաղաքակիրթ աշխարհ» տերմինը, որը հիմա համարվում է քաղաքական ոչ կոռեկտ։