Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպություն
From Wikipedia, the free encyclopedia
Միավորված ազգերի համաշխարհային զբոսաշրջային կազմակերպություն, Միավորված ազգերի կազմակերպության գործակալություն, որը պատասխանատու է կայուն և ամենուրեք հասանելի զբոսաշրջության համար։ Այն զբոսաշրջության ոլորտում առաջատար միջազգային կազմակերպություն է, որը օժանդակում է զբոսաշրջությանը որպես տնտեսական աճ, զարգացում և շրջակա միջավայրի կայունությունն ապահովող գործոն, և ամբողջ աշխարհում աջակցում է առաջընթաց գիտության և զբոսաշրջային գործունեությանը։ Այն աջակցում է զբոսաշրջության բարոյագիտության համաշխարհային օրենսգրքի (Global Code of Ethics for Tourism)[1] ստեղծմանը, որպեսզի մեծացնի զբոսաշրջության ներդրումը սոցիալ-տնտեսական զարգացման մեջ՝ միաժամանակ նվազեցնելով դրա բացասական ազդեցությունը։ ՀԶԿ-ն մտադիր է զբոսաշրջությունն առաջ տանել որպես Միավորված ազգերի հազարամյակի զարգացման նպատակին հասնելու գործոն, որը կնվազեցնի աղքատության մակարդակը և կնպաստի կայուն զարգացմանը։ ՀԶԿ-ն օժանդակում է մրցունակ և կայուն զբոսաշրջության գործունեությանը, նպաստում է զբոսաշրջային կրթության և գործնական ուսուցմանը, և աշխատում է դարձնել զբոսաշրջությունը զարգացման կարևոր գործոն՝ տեխնիկական աջակցություն ցուցաբերելով աշխարհի շուրջ 100 երկրներում։ ՀԶԿ-ին այժմ անդամակցում են 157 երկրներ, 6 տարածաշրջան և մասնաճյուղերի շուրջ 500 անդամներ, որոնք ներկայացնում են մասնավոր բաժինը, կրթական հաստատությունները, զբոսաշրջային միությունները և տեղական զբոսաշրջային իշխանությունները։ ՀԶԿ-ի կենտրոնական գրասենյակը գտնվում է Մադրիդում[2]։
Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպություն | |
---|---|
ՀԶԿ կենտրոնական գրասենյակը Մադրիդում | |
Տեսակ | ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն |
Երկիր | Իսպանիա |
Հիմնադրված | նոյեմբերի 1, 1975 |
Գլխադասային գրասենյակ | Մադրիդ, Իսպանիա |
Պարգևներ | |
Կայք | unwto.org(անգլ.), unwto.org/es(իսպ.), unwto.org/fr(ֆր.), unwto.org/ru(ռուս.), unwto.org/ar(արաբ.) և unwto.org/zh-hans(չին.) |