Համայի գրոհ (1982)
From Wikipedia, the free encyclopedia
Համայի գրոհ (արաբ․՝ مجزرة حماة), հայտնի ինչպես՝ «Կոտորած Համայում», իրադարձություն, որը տեղի է ունեցել 1982 թվականի փետրվարին, երբ սիրիայի կառավարական զորքերը Սիրիայի պաշտպանական բրիգադների աջակցությամբ ռմբակոծության ենթարկեցին, իսկ հետո գրոհով վերցրեցին Համա քաղաքը, նպատակ ունենալով ճնշել իսլամական ապստամբությունը, որը ղեկավարվում էր «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության կողմից։
Համայի գրոհ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Իսլամիստների ապստամբություն Սիրիայում | |||||||||
Քաղաքը գրոհից հետո | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Սիրիա
|
Մուսուլման եղբայրները Սիրիայում | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
Հաֆեզ ալ-Ասադ Րիֆատ Ասադ |
Ադնան Ուկլա | ||||||||
Կողմերի ուժեր | |||||||||
անհայտ է | անհայտ է | ||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||
≈1000 սպանված | անհայտ է | ||||||||
Ընդհանուր կորուստներ | |||||||||
2000-ից մինչեւ 40 000 |
Տարբեր գնահատականներով, 2000-ից մինչև 40 000 մարդ[1][2][3][4] (հիմնականում խաղաղ բնակիչներ) սպանվել են իրադարձությունների հետևանքով (այդ թվում գրեթե 1000 կառավարական զորքերի զինվորներ)[5]։ Շատ տուժել են քաղաքի պատմական մասը, ավերվել են շատ հին թաղամասեր։
Ըստ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության (DIA) գաղտնազերծված փաստաթղթի, ընդհանուր զոհվածների թիվը կարող է կազմել 2000 մարդ։ Ընդ որում 300—400 մարդ քննարկում են, որպես «Մուսուլման եղբայրների» գաղտնի զինվորներ[6]։