Համակարգչային բժշկական ախտորոշում
From Wikipedia, the free encyclopedia
Համակարգչային բժշկական ախտորոշումը կամ հայտնաբերումը (այսուհետ՝ ՀԲԱ, անգլ.՝ CAD կամ Computer-aided diagnosis ) համակարգ է, որի գեներացրած արդյունքը բժիշկների կողմից օգտագործվում է որպես օժանդակ գործիք՝ կլինիկական պատկերները մեկնաբանելու հարցում[1]։
ՀԲԱ համակարգը, հիմնվելով պատկերի թվային մշակման վրա, ընդգծում է աչքի ընկնող հատվածները, ինչպես նաև հնարավոր հիվանդությունները, այնուհետև դառնում մասնագետի «երկրորդ կարծիք» վերջնական ախտորոշման համար[2]։ ՀԲԱ-ն միջառարկայական տեխնոլոգիա է, որը միավորում է արհեստական բանականության և համակարգչային տեսլականի տարրերը ճառագայթային և ախտաբանական պատկերների մշակման հետ։