Հաղթանակի սյուն
From Wikipedia, the free encyclopedia
Հաղթանակի սյուն (գերմ.՝ Siegessäule), պատմական հուշարձան Գերմանիայում, Բեռլինի տեսարժան վայրերից մեկը։
Հաղթանակի սյուն | |
---|---|
Տեսակ | հաղթանակի սյուն |
Քանդակագործ | Moritz Schulz?[1], Alexander Calandrelli?[1], Albert Wolff?[1], Friedrich Drake?[1], Karl Philipp Franz Keil?[1] և Anton von Werner?[1] |
Ճարտարապետ | Heinrich Strack?[1][2] |
Ստեղծում | 1873[2] |
Բարձրություն | 67 մետր[1] |
Լայնություն | 25,3 մետր |
Երկիր | Գերմանիա[3] |
Քաղաք | Տիրգարտեն[1] |
Բնակավայր | Միտտե[1] |
Գտնվելու վայր | Viktoria? |
Փողոց | Großer Stern?[1] |
Շինության ձև | սյուն |
Ոճ | նեոդասական ճարտարապետություն |
Նյութ | գրանիտ[1], Obernkirchen sandstone?[1], մարմար[1], բրոնզ[1], Խճանկարչություն[1], նրբաթերթ ոսկի[1], գրանիտ, գրանիտ և գրանիտ |
Մասն է | Victory Column Big Star.? |
Մակագրություն | DAS DANKBARE VATERLAND DEM SIEGREICHEN HEERE[1], ALBERT WOLFF. FEC.1872. / HANNOVERSCHES GUSS u. WALZ-WERK. / C. BERNSTOFF u. EICHWEDE FU[1], A. CALANDRELLI FEC. 1872[1], M. Schulz[1], K. Keil[1], A. v. WERNER / 1873[1], AUSGEFÜHRT / 1873 / SALVIATI-VENEDIG / WIEDERHERGESTELLT / 1939 / AUGUST WAGNER / BERLIN[1] և Allgemeine Beilage / am 27then Juni 1866 / und am 27then Juli 1870[1] |
Berlin Victory Column Վիքիպահեստում |
Նախագծի հեղինակը ճարտարապետ Յոհան Հենրիխ Շտրակն է (1805-1880), ով եղել է Կարլ Ֆրիդրիխ Շինկելի աշակերտը։ Սյան գագաթին խոյացող քանդակի հեղինակը գերմանացի ականավոր ճարտարապետ Ֆրիդրիխ Դրակեն է (1805-1882)։
Հուշարձանը գտնվում է Տիրգարտեն այգու կենտրոնում` Մեծ աստղ հրապարակում (գերմ.՝ Großer Stern): Սյունը կառուցվել է Վիլհելմ I Հոհենցոլեռնի պատվերով` ի նշան Պրուսիայի` 1864 թվականին Դանիայի, 1866 թվականին Ավստրիայի և 1870-1871 թվականներին ֆրանս-պրուսական պատերազմում Ֆրանսիայի դեմ տարած հաղթանակների։ Սյան գրանիտե պատվանդանին փորագրված պատկերները ներկայացնում են դրվագներ այդ պատերազմներից։ Սյունը բացվել է 1873 թվականի սեպտեմբերի 2-ին` Սեդանի ճակատամարտում տարած հաղթանակի երրորդ տարեդարձի առթիվ։ Սյան գլխին տեղադրված է հաղթանակի աստվածուհի Վիկտորյայի արձանը, որն ունի 8.3 մ բարձրություն և 35 տ քաշ[4]։ Ժողովուրդն այն կոչել է «Ոսկյա Էլզա» (գերմ.՝ Goldelse)[5]: Որպեսզի աստվածուհու շորերին պատշաճ փայլ տրվի, 1987 թվականին հատկացվել է 1 կգ ոսկի։