Հակասերբական անկարգություններ Սարաևոյում
From Wikipedia, the free encyclopedia
Սերբական ջարդերը Սարաևոյում կամ Հակասերբական անկարգություններ Սարաևոյում, 1914 թվականի հունիսի 28-ին և հունիսի 29-ին Սարաևոյի սերբ բնակչության դեմ լայնամասշտաբ բռնության ակցիա, որը սերբ ուսանող Գավրիլո Պրինցիպի կողմից էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդի սպանության պատասխան արձագանքն էր[3]։ Ջարդը, որը աջակցություն էր ստացել ավստրո-հունգարական կառավարության կողմից, հանգեցրել է քաղաքի պատմության մեջ աննախադեպ էթնիկ թշնամանքի։ Սարաևոյի հաշվեհարդարի առաջին օրը երկու սերբ սպանվեց, շատերը հարձակման ենթարկվեցին և վիրավորվեցին, սերբերին պատկանող շուրջ հազար տուն, դպրոց, խանութ և այլ հաստատություններ թալանվեցին ու ավերվեցին[4]։
Արագ փաստեր Հակասերբական անկարգություններ Սարաևոյում, Ամսաթիվ ...
Հակասերբական անկարգություններ Սարաևոյում | |||
---|---|---|---|
1914 թվականի հունիսի 29, Սարաևո | |||
Ամսաթիվ | 1914 թվականի հունիսի 28-29 | ||
Վայր | Սարաևո 43°52′00″ հս․. լ. 18°25′00″ ավ. ե.HGЯOL | ||
Պատճառ | Ֆրանց Ֆերդինանդի սպանություն սերբոֆոբիա | ||
Հակամարտող կողմեր | |||
| |||
Ղեկավարներ | |||
| |||
Կորուստներ | |||
Զոհեր | 2 սերբ | ||
Ձերբակալվածներ | 100-ից ավել սերբ[1] 58 սերբ[2] | ||
Մասնակցել են բոսնիացի մուսուլմաններ ու փոքրամասնություն կազմող խորվաթները խրախուսվել է Ավստրո-Հունգարիայի կառավարությունը |
Փակել