Հակա
նորզելանդական պար / From Wikipedia, the free encyclopedia
Հակա (մաորի՝ haka), Նոր Զելանդիայի մաորի ցեղի ծիսական պար, որի ժամանակ դոփում են ոտքերով, ձեռքերով խփում են ազդրերին ու կրծքին և բարձրաձայն ձայնակցում են[1]։ Սա մաորիների երաժշտական արվեստի ամենահայտնի ձևն է։ Նոր Զելանդիայի բնակչության մեծ մասը ծանոթ է հակային շնորհիվ All Blacks նորզելանդական ռեգբիի հավաքականի[2]։
Հակա բառը մաորիների լեզվով նշանակում է «ընդհանրապես պար», նաև «պարով ուղեկցվող երգ»[3]։ Հական չի կարելի բացառապես դասել երգի կամ պարի, ըստ Ալան Արմսթրոնգի՝ հական կոմպոզիցիա է, որտեղ յուրաքանչյուր գործիք՝ ձեռքերը, ոտքերը, մարմինը, լեզուն, թե աչքերը, կատարում՝ սեփական պարտիան[4]։
Հակայի բնորոշ գծերն են՝ պարը կատարում են միաժամանակ բոլոր կատարողները ուղեկցելով դեմքի ծամածություններով։ Ծամածռությունները՝ աչքերի և լեզվի շարժումները շատ կարևոր են։ Դրանցով են որոշում կատարված պարի որակը[5]։ Հակա պարող կանայք լեզուները դուրս չեն հանում[6]։ Ոչ ռազմական հակայի ժամանակ կարող են լինել մատների կամ դաստակների ալիքաձև շարժումներ[7]։ Պարը վարողը (տղամարդ կամ կին) գոչում է տեքստից մեկ կամ երկու տող, որից հետո մնացածները խմբով պատասխանում են կրկներգով[8][9]։