Հալիֆաքս (Անգլիա)
From Wikipedia, the free encyclopedia
Հալիֆաքս (անգլ.՝ Halifax. /ˈhælᵻfæks/), քաղաք Անգլիայում՝ Արևմտյան Յորքշիր կոմսությունում; Քոլդերդեյլ մետրոպոլիտենական շրջանի վարչական կենտրոնն է և խոշորագույն բնակավայրը[2], արդյունաբերության, առևտրի, մշակույթի կենտրոն, տրանսպորտային հանգույց։ 2001 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է շուրջ 82 հազար, 2011 թվականի տվյալներով՝ 88.134, 2021 թվականի տվյալներով՝ 104 100[3]:
Բնակավայր | |||
---|---|---|---|
Հալիֆաքս | |||
| |||
Երկիր | Միացյալ Թագավորություն | ||
Մակերես | 20,73 կմ² | ||
Բնակչություն | ▲104 100 մարդ (2021)[1] | ||
Ժամային գոտի | UTC+0 | ||
Հեռախոսային կոդ | 01422 | ||
Պաշտոնական կայք | halifaxtown.co.uk(անգլ.) | ||
| |||
Ըստ վարկածներից մեկի՝ անվանումն առաջացել է holy (սուրբ) և face (դեմք) բառերի միացմամբ և ակնարկում է այն հանգամանքը, որ տեղական մի ավանդազրույցի համաձայն՝ Հովհաննես Մկրտչի գլուխը թաղվել է այստեղ[4]։
Հալիֆաքսը մինստր է (անգլերեն՝ minster. նշանակում է եկեղեցի՝ church), այսինքն՝ եկեղեցական քաղաք[5][6]։ 15-րդ դարից սկսած՝ հռչակվել է նաև որպես բրդի արտադրության և առևտրի կենտրոն։
Հալիֆաքսը հայրենի քաղաքն է մետալ երաժշտության համբավավոր ներկայացուցիչներ համարվող «Paradise Lost» и «MDB» երաժշտախմբերի, անվանի երգիչ Էդ Շիրանի։