Հազկերտ Բ
From Wikipedia, the free encyclopedia
Հազկերտ[1] Բ (ծ. թ. անհայտ մոտ 407-457), Պարսից արքա 439-ից։ Սասանյանների արքայատոհմից։ Քրիստոնեությունը դիտելով Մեծ Հայքի ու Բյուզանդիայի մերձեցման պատճառ և ձգտելով վերջ տալ հայերի ներքին անկախությանը՝ վարել է Մեծ Հայքի տնտեսական կեղեքման, նախարարների ուժերը ջլատելու և բռնի կրոնափոխության քաղաքականություն, որն առիթ է դարձել հայերի 450-451-ի ապստամբության (Վարդանանց պատերազմ)։
Արագ փաստեր Հազկերտ Բ𐭩𐭦𐭣𐭪𐭥𐭲𐭩, Շահնշահ Էրանի և Անէրանի ...
Հազկերտ Բ 𐭩𐭦𐭣𐭪𐭥𐭲𐭩 | |
---|---|
Շահնշահ Էրանի և Անէրանի | |
Իշխանություն | 439 - 457 |
Ծնվել է՝ | Անհայտ |
Մահացել է՝ | 457 |
Երկիր | Սասանյան Պարսկաստան |
Նախորդ | Վռամ (Վահրամ) Ե |
Հաջորդող | Որմիզդ Գ |
Տոհմ | Սասանյաններ |
գերիշխան | |
Հայր | Վռամ (Վահրամ) Ե |
Երեխաներ | Balash?, Պերոզ, Hormizd III? և Զարեհ Սասանյան |
Հավատք | Զրադաշտականություն |
Փակել