Կրոնը Կատալոնիայում
From Wikipedia, the free encyclopedia
Ինչպես Իսպանիայի մյուս տարածքներում, այնպես էլ Կատալոնիայում, բնակչության մեծամասնությունը դավանում է կաթոլիկ քրիստոնեություն։ Կատալոնիայի կրոնական կազմը բավականին բազմազան է։ Պատմականորեն, Կատալոնիայի բնակչությունը ձևավորվել է որպես քրիստոնյա ազգ՝ կաթոլիկ ուղղվածությամբ, սակայն 1980-ական թվականներից (գեներալ Ֆրանկոյի վարչակարգի տարիներ) ի վեր երկրի քրիստոնյա բնակչության թվաքանակը նվազման միտում ունի։ Փոխարենը՝ բնակչության շրջանում աճում է կրոնատյացության ցուցանիշը (այդ թվում՝ աթեիզմն ու ագնոստիցիզմը)։ Կատալոնիայի աշխարհիկացման գործընթացը սկսվել է 18-19-րդ դարերում։
Ըստ Կատալոնիայի ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ Կատալոնիայի բնակչության 56.5%-ը քրիստոնյա է, որոնցից 52.4%-ը կաթոլիկներ են, 2.5%-ը՝ բողոքականներ և ավետարանականներ, 1.2%-ը՝ ուղղափառ քրիստոնյաներ, իսկ 0.4%-ը՝ Եհովայի վկաներ։ Միևնույն ժամանակ, բնակչության 18.2%-ը աթեիստ է, 12%՝ ագնոստիկ, 7.3%-ը` դավանում է իսլամ, 1.3%-ը՝ բուդդայականություն, իսկ մյուս 2.3%-ը կազմում են այլ կրոնների հետևորդները։