Կրծքով կերակրում
From Wikipedia, the free encyclopedia
Կրծքով կամ բնական կերակրում, նորածնի սնուցման ձև։ Կրծքով կերակրելու մեջ պետք է տարբերակել․
- կրծքով կերակրելը կենսաբանական կամ խնամատար մոր կողմից, որը բնական դաստիարակության անբաժանելի մասն է
- կերակրող մայր
- կերակրում քամած մայրական կաթով
- կերակրում քամած դոնորական կաթով
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) հիշեցնում են, որ կրծքով կերակրումը նորածինների սնուցման լավագույն միջոցն է, որ կրծքի կաթը նորածինների համար օպտիմալ սնունդ է․ պարունակում է սննդարար տարրեր, որոնք անհրաժեշտ են երեխաների առողջ զարգացման համար, և հակամարմիններ, որոնք օգնում են պաշտպանել երեխաներին տարածված մանկական հիվանդություններից։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2003 թվականին հոդված է հրապարակել՝ «կրծքով նորածիններին կերակրելու գլոբալ ստրատեգիան»[1], որտեղ նկարագրվում են տարբեր վարչական մակարդակներում կրծքով կերակրելու կազմակերպման վերաբերյալ առաջարկությունները։